Կարծիք կա, որ ընտանիքում երեխաների ծննդյան կարգը մեծապես ազդում է նրանց բնավորության ձևավորման վրա:
YouGov-ի կողմից հարցված երեք չափահաս ամերիկացիներից մեկը (31%) համաձայն է դրան: Մինչդեռ տասը հարցվածներից միայն մեկն է (11%) հակված հակառակ կարծիքին: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությանը մասնակցել են 1,2 հազար ԱՄՆ բնակիչներ։
Հարցումը ցույց է տվել, որ մեծ եղբայրներն ու քույրերը (33%) ավելի հաճախ իրենց անվանում են լիդեր՝ ի տարբերություն միջնեկների (26%) և փոքրերի (23%): Նույնը վերաբերում է նաև «խելացի» սահմանմանը. իրենց այդպես են անվանում մեծ երեխաների 62%-ը, միջնեկների 53%-ը, իսկ փոքրերի 55%-ը։ Բացի այդ, առաջնեկները շատ դեպքերում իրենց համարում են ինտրովերտ: Մինչդեռ ընտանիքում երկրորդ երեխան ավելի հաճախ իրեն բնութագրում է որպես կարգապահ (42%), ինքնավստահ (37%) և շփվող (30%):
Ընտանիքում վերջին ծնված երեխաները սահմանում են իրենց ավելի պատասխանատու (44%), զվարճալի (42%) և հմայիչ (21%) մարդ, ի տարբերություն առաջնեկների և միջնեկների։












































