Այսօր կառավարության նիստից հետո «Առաջին լրատվական»-ը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ նոր վարչապետ կնշանակվի Հովիկ Աբրահամյա՞նը, ի՞նչ կարծիքի է նա:
«Ես կառավարության հրաժարականի հետ կապված մեկնաբանություն եմ տվել դեռ անցյալ շաբաթ, այս ընթացքում որևէ տեղաշարժ, փոփոխություն, որը իմ կողմից մեկնաբանության առիթ կհանդիսանար, գոյություն չունի»,- ասաց նախարարի պաշտոնակատարը՝ շտապելով հեռանալ:







































