32-ամյա Բեյոնսեն իր Mrs. Carter World Tour համերգային շրջագայությունից հետո ամուսնու՝ Ջեյ Զիի ու դստեր՝ Բլու Այվիի հետ հանգստանալու է մեկնել Դոմինիկյան Հանրապետություն՝ հայտնում է spletnik.ru-ն:
Այնտեղ զույգն օրերս նշել է իրենց ամուսնության 6-ամյակը:
Երգչուհին իր համաշխարհային շրջագայության ընթացքում ավելի քան 100 համերգ է տվել աշխարհի տարբեր երկրներում: Շրջագայությունը սկսվել էր անցած տարվա ապրիլի կեսին՝ Բելգրադում, ու ավարտվել է միայն 2 շաբաթ առաջ՝ Լիսաբոնում:









































