ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է բաց տիեզերական տարածություն և շնորհավորել NASA-ի տիեզերագնացներ Քրիստինա Քուքին և Ջեսիկա Մեյրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Թրամփը հայտարարել է, որ երջանիկ է դիտել առաջին անգամ երկու կին տիեզերագնացի դուրս գալը բաց տիեզերք:
Նա նաև տիեզերագնացներին շատ համարձակ է անվանել:
Հաղորդվում է նաև, որ Թրամփը զարմացել է, որ տիեզերքի հետ կապ հաստատել հաջողվել է հապաղումով և պատրաստ չի եղել լսել Ջեսիկա Մեյրի «անէմոցիոնալ» ձայնը, ինչից և շփոթվել է: