Քեթի Հոլմսին վաղուց չէին վերագրում սիրային արկածներ հոլիվուդյան գեղեցկադեմ դերասանների հետ:
Հիմա լուրեր են շրջանառվում, թե Հոլմսը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է դերասան Ջեյսոն Սիգելի հետ:
Ինչպես հայտնում է աղբյուրը, Քեթին ու Ջեյսոնը ծանոթացել են 2011թ. «Ինչպես ես հանդիպեցի ձեր մայրիկին» սերիալի նկարահանումների ժամանակ:
Չնայած վաղեմի ծանոթներ լինելու փաստին, դերասանները սկսել են հանդիպել մի քանի ամիս առաջ:
Աղբյուրը, որը ծանոթ է զույգին, Star ամսագրի հետ զրույցում ասել է, որ զույգը երջանիկ է ու միասին հիանալի ժամանակ են անցկացնում:
Հիշեցնենք, որ Քեթին ու նրա նախկին ամուսինը՝ Թոմ Քրուզը, ամուսնալուծվեցին 2012թ. Հունիսին՝ 6 տարվա ամուսնական կյանքից հետո:










































