ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գիրքն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ աշխատանքի մասին լույս կտեսնի հունիսի 10-ին: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Simon & Schuster հրատարակչատան հայտարարությանը:
Գրքում Քլինթոնը խոստանում է կիսվել պետքարտուղարի պաշտոնում եղած ժամանակ առանցքային պահերի մասին անկեղծ մտորումներով, ինչպես նաև իր մտքերը ներկայացնել այն մասին, թե ինչպես պետք է արձագանքել XXI դարի մարտահրավերներին: Գրքի անվանումը դեռևս հայտնի չէ:
ԱՄՆ նախկին առաջին տիկին ու Նյու Յորքի սենատորն արդեն դարձել է բեսթսելլերի հեղինակ. 2003-ին նա թողարկել էր «Կենդանի պատմություն» հուշագրությունները, որը վաճառվել է ավելի քան 1 մլն օրինակով:








































