Tuesday, 28 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Վարդան Մինասյանը հսկայական աշխատանք է տարել. Բերնար Շալանդ. Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ  հարցազրույցը ծրագրված էր ՀՖՖ TV-ի համար, սակայն ժամանակը շատ քիչ էր: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը վաղը մեկնում է Ռուսաստանի մի քանի քաղաքներ՝ հետևելու ազգային հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումներին:

Եվ քանի որ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, Բեռնար Շալանդը հետևում էր 1998 թ. ծնված 48 ֆուտբոլիստների մարզումներին եւ հանդիպումներին, ուստի հենց ֆուտբոլի ակադեմիայում էլ  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն իր առաջին հարցազրույցը տվեց ՀՖՖ պաշտոնական կայքին:

– Պարոն Շալանդ, Երևանում Ձեր առաջին մամուլի ասուլիսից հետո, որի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց Ձեզ, Դուք անմիջապես մեկնեցիք և գրեթե մեկ ամիս Հայաստանում չէիք: Արդեն մի քանի օր է, ինչ կրկին Երևանում եք: Կպատմե՞ք  այդ ընթացքի մասին: Ո՞ւր էր մեկնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:  

– Այդ ընթացքում ես առաջին հերթին փորձում էի ձևավորել իմ մարզչական շտաբը: Ես փորձեցի գտնել ֆիզիկական պատրաստության  պրոֆեսիոնալ մարզչի, ով կկարողանար գալ Հայաստան և աշխատել բոլոր տարիքային հավաքականներում: Դա այնքան էլ հեշտ չէր, բայց ինձ հաջողվեց գտնել բավականին լավ մարզչի: Շատ կարևոր է, որ նա ոչ միայն ֆիզիկական գծով մասնագետ է և համալսարանի պրոֆեսոր, այլև շատ լավ է հասկանում ֆուտբոլից: Երկրորդը, ինձ պետք էր մարդ, ով մոտիկից կիմանար հայկական ֆուտբոլը և Հայաստանը: Եվ ես, իհարկե, միանգամից մտածեցի Արթուր Պետրոսյանի մասին: Նա աշխատել է ինձ հետ, երբ ես գլխավորում էի «Ցյուրիխը»: Նա աշխատում էր հիմնականում հարձակվողների հետ կամ գալիս էր Ռուսաստան և Արևելյան Եվրոպայի այն երկրներ, որտեղ կար ռուսերենի իմացության կարիք: Արթուրը գոհունակությամբ ընդունեց իմ հրավերը, բայց նա ունի լավ աշխատանք և պայմանագիր «Ցյուրիխ»-ում: Ես խոսեցի «Ցյուրիխ»-ի  նախագահի հետ:

Սկզբից նա ասաց, որ Արթուրին բաց չեն թողնի, որովհետև նա շատ կարևոր գործ է անում և գլխավորում է մինչև 21 տարեկանների թիմը: Ես չդադարեցրի փորձերս և գտա լուծումը: Արթուրը կգա միայն հավաքականի պաշտոնական խաղերի օրերին: «Ցյուրիխ»-ում հանդես են գալիս տարբեր հավաքականների շատ խաղացողներ, ուստի այդ օրերին Արթուրը կարող է բացակայել ակումբից մի քանի օրով: Ես կարծում եմ, որ Արթուրի ներկայությունը հավաքականում շատ կարևոր կլինի:

Այդ ընթացքում մեկնեցի նաև Դորտմունդ եւ դիտեցի «Բորուսիա»-«Զենիթ» հանդիպումը: Խաղից հետո ես հանդիպեցի Հենրիխ Մխիթարյանին և մենք քննարկեցինք որոշ հարցեր: Իմ օգնականը դիտել է նաև Կառլեն Մկրտչյանի մասնակցությամբ «Ալկմար»-«Անժի» հանդիպումը: Մենք կատարել ենք նաև տեսավերլուծություններ: Վաղը  ես կրկին մեկնելու եմ: Այս անգամ կմեկնեմ Ռուսաստան և տեղում կհետևեմ Հայաստանի ազգային հավաքականի այնտեղ հանդես եկող թեկնածուների խաղը: Երբ ժամանեցի Երևան, հասցրեցի դիտել նաև Հայաստանի առաջնության հանդիպումները և հանդիպել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի հետ: Ես կարծում եմ, որ նա բավականին գրագետ մարզիչ է, և մենք կկարողանանք լավ համագործակցել: Մի խոսքով, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

– Ի՞նչ տպավորություն եք ստացել մեր առաջնության հանդիպումներից եւ կա՞ն արդյոք ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել մեր ազգային հավաքականը:

– Կան 3-4 խաղացողներ, որոնց խաղը ես հավանել եմ, բայց դեռ վաղ է նրանց մասին վերջնական կարծիք կազմելու համար, քանի որ բացի «Բանանց»-ից մնացած թիմերի խաղերը ես տեսել եմ ընդամենը մեկ անգամ: Մենք պետք է հասկանանք, որ չունենք բավականաչափ թվով խաղացողներ եւ պետք է փնտրենք ֆուտբոլիստների պրոբլեմատիկ դիրքերի համար: Նրանց մեծ մասը լավ են վարվում գնդակի հետ, բայց տակտիկապես այդքան էլ գրագետ չեն գործում: Օրինակ, թիմերի մեծ մասը խաղում է ցածր տեմպով, անընդհատ փորձում է գնդակը երկար փոխանցումով ուղարկել առաջ, մինչդեռ ես հիմնականում իմ թիմերից պահանջում եմ խաղալ «խելացի» ֆուտբոլ, վերահսկել գնդակը, գրոհը սկսել պաշտպանությունից:

Դուք ունե՞ք նախընտրելի սխեմա, որի մեջ տեղավորում եք խաղացողներին, թե՞  ընտրում եք սխեման՝ ելնելով ձեր խաղացողների հնարավորություններից:

 Դա կախված է տարբեր հանգամանքներից: Ես դիտել եմ հավաքականի խաղերի մեծ մասը նախորդ 2 շրջափուլերում եւ համոզվել, որ այն ավելի լավ արդյունքի է հասել, երբ խաղացել է երկու հենակետայինով, բայց կլինեն խաղեր, երբ մենք կխաղանք մեկ մաքուր հենակետայինով, քանի որ Հենրիխը շատ հաճախ կարողանում է նահանջել, ինքը սկսել գրոհը:  Դա կախված կլինի նաև նրանից, թե ում դեմ ենք խաղում:  Երբ մենք խաղում ենք զանգվածային պաշտպանություն ունեցող թիմերի դեմ, մենք պետք է կարողանանք ավելի ճկուն լինել, քանի որ դժվար է ստիպել այդպիսի մրցակցին մեծ ուժերով նետվել առաջ: Մենք պետք է լինենք համբերատար և օգտագործենք մեր ուժեղ կողմերը: Վարդան Մինասյանը հսկայական աշխատանք է տարել և հավաքականին հասցրել է այս մակարդակին: Մենք պետք է ևս մի փոքր ավելացնենք՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Մենք դեռ չենք մասնակցել խոշոր մրցաշարերի, բայց վերջին երկու շրջափուլերը ցույց տվեցին, որ այնքան էլ հեռու չենք այդ նպատակից: Հենց դա է իմ այստեղ գալու գլխավոր դրդապատճառը: 

–  Իսկ Ձեր կարծիքով, մինչ օրս ի՞նչն է խանգարել մեր հավաքականին կատարել այդ վերջին քայլը: 

 Դժվար է նշել մեկ կոնկրետ պատճառ, բայց հավանաբար գլխավորներից մեկը պահեստայինների կարճ նստարանն է: Մենք ունենք շատ որակյալ խաղացողներ, բայց երբ նրանցից մեկը կամ մի քանիսը ինչ-որ պատճառով չի կարողանում խաղալ, մենք կանգնում ենք խնդիրների առջև: Մենք Հայաստանն ենք, ոչ թե Բրազիլիան, և չունենք այդքան մեծ թվով խաղացողներ, բայց մենք պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր դիրքում ունենանք մրցակցություն: Դա իմ աշխատանքն է, եւ ես գիտեմ, թե ինչպես հասնել դրան:

Ի՞նչ կասեք ազգային հավաքականի դարպասապահի դիրքի մասին:

 Մենք ունենք Ռոման Բերեզովսկի, և դիտարկում ենք նրան որպես հիմնական դարպասապահ նաև հաջորդ շրջափուլի համար: Կա Գևորգ Կասպարովը, որին միշտ կարող ենք վստահել: Եվս 2 դարպասապահ խաղում են մինչև 21 տարեկանների հավաքականում: Բայց մենք պետք է հասկանանք, որ Ռոման Բերեզովսկին չի կարող խաղալ մինչև 50 տարեկան և պետք է սկսենք աստիճանաբար պատրաստել նրան արժանի փոխարինող:

– Դուք բավարարված ե՞ք Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքներով, մարզադաշտերով եւ մարզումային պայմաններով:

– Այո, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ամեն ինչ իդեալական է: Իհարկե որոշ ակումբներ չունեն իրենց սեփական մարզադաշտերը, բայց դա շտկելի հարց է, և ես գիտեմ, որ ժամանակի ընթացքում այդ խնդիրը նույնպես կլուծվի:

Ի՞նչ նպատակներ եք հետապնդելու մոտակա հավաքի ժամանակ:

 Գլխավորը իրար հետ շատ խաղալն է, շատ շփվելը: Ինձ պետք են խաղացողներ 3 խաղի համար: Սա ինձ համար լավ հնարավորություն է՝ տեսնել հնարավորինս շատ խաղացողների, բայց ես չեմ կարող վերցնել խաղացողի միայն քանակ լրացնելու համար: Նա կմիանա մեզ, եթե ունի լավ որակներ եւ կարող է օգտակար լինել մեզ հետագայում: Բացի այդ, արդեն այս հավաքի ընթացքում մենք պետք է փորձենք որոշակիորեն աշխատել տակտիկական խնդիրների վրա: Օրինակ, խաղալ ավելի կոմպակտ, կամ ագրեսիվ պրեսինգով, կամ բարձր պաշտպանական գծով:Հնարավոր է, որ մեզ միանան նաև խաղացողներ մինչև 21 տարեկանների հավաքականից: Մենք պետք է աշխատենք, որ այդ գործընթացը լինի շարունակական: Մինչև 17 տարեկանների լավագույն ֆուտբոլիստները համալրեն մինչև 19 տարեկանների կազմը եւ այդպես շարունակ:

Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից: 

 Տպավորությունս շատ լավ է, մարդիկ բարեհամբույր են, Երևանը՝ բավականին գեղեցիկ: Այստեղ կգա նաև կինս, և կարծում եմ՝ մենք հնարավորություն կունենանք ավելի լավ ծանոթանալու Հայաստանին եւ հայկական մշակույթին: Համենայնդեպս այս կարճ ժամանակահատվածում ևս մեկ անգամ համոզվել եմ, որ այստեղ կան բոլոր պայմանները՝ արդյունավետ աշխատանք կատարելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում