Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

«Ծփում է Սևանը»… կառավարության նիստերում

Կառավարության հերթական նիստում, օգտվելով հնարավորությունից, բնապահպանության նախարարը իր հարցը զեկուցելուց առաջ ներկայացրեց Սևանից ջրի բացթողնման հետ կապված գործընթացը, իրավիճակը: «Այս պահի դրությամբ Սևանից բաց է թողնվել 140 մլն-ից մի փոքր ավելի ջուր: Ամենայն հավանականությամբ, էլ կարիք չի լինի: Ըստ էության մենք ոչ միայն լրացուցիչ ջրի կարիք չունեցանք, այլև մոտ 30 մլն խմ-ով պակաս վերցրինք, որը մոտավորապես հավասար է այն ծավալին, ինչ որ անցյալ տարի ավելի էինք վերցրել: Ոչ միայն այս տարի ավելի չենք վերցրել, նախորդը նույնպես կոմպենսացրել ենք: Այս պահի դրությամբ 5 սմ-ով բարձրացել է Սևանա լճի մակարդակը և շատ ավելի բարձր կլիներ, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին:

Բայց կանխատեսումներով՝ մենք կունենանք դրական հաշվեկշիռ»: Արձագանքելով նախարարին՝ վարչապետն էլ նշեց, որ «առաջին փուլում տպավորություն էր, որ լավ ընթացքը պայմանավորված է եղանակային պայմաններով: Հետագա վերլուծությունները ցույց տվեցին, որ եղանակային պայմանները անբարենպաստ են եղել: Ստացվում է, որ սա այն օպերատիվ միջոցառումների արդյունքն է, որ մենք տարեսկզբին մի քանի սթրեսային խորհրդակցություններից հետո որոշեցինք ձեռնարկել», և դիմելով պատասխանատուներին՝ ոչ հռետորական հարց բարձրացրեց. «Մենք վերլուծե՞լ ենք, արդեն տիրապետո՞ւմ ենք իրավիճակին»: Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն էլ արձագանքեց վարչապետին, որ ինքը ճիշտ է՝ ներկայացվածը իրականում ձեռնարկված միջոցառումների արդյունք է:

Նախարարը հայտարարեց, որ ճիշտ, համակարգված աշխատանքի պարագայում մյուս տարի ավելի բարձր ցուցանիշներ կարձանագրեն, ինչը թերահավատորեն ընդունեց անգամ վարչապետ պրն Փաշինյանը: Նախարարը հայտարարեց նաև, որ հաջողությունները պայմանավորված են նաև պետական վերահսկողական ծառայության գործունեությամբ, որը ստուգումներ է անցկացրել՝ «որոշակի պատկեր էլ իրենց կողմից ենք ստացել»:

Երկու նախարարների ու վարչապետի խոսակցության ընթացքում ներկայացրածից ստացվում է, որ կառավարության և նախարարությունների համատեղ ու առանձին տքնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել Սևանից 170 մլն խմ ջուր վերցնելու փոխարեն բավարարվել 140 մլն-ով: Ավելին, դա հնարավոր է եղել իրականացնել դրա համար անբարենպաստ եղանակային պայմաններում: Պրն Պապիկյանն էլ, ինչպես արդեն նշեցինք, խոստացավ եկող տարվա համար մի քիչ լավ եղանակի դեպքում շատ ավելի քիչ ջուր վերցնել Սևանից:

Հարցին մոտենանք զուտ փաստերով, պաշտոնական թվերով: Որքան էլ որ ներկայացվում է, որ տարին, եղանակային պայմաններն անբարենպաստ էին, այդուհանդերձ բնապահպանության նախարարության կայքում տեղադրված հիդրոօդերևութաբանական տեղեկագրից պարզում ենք, որ այս տարվա մայիսի 31-ի դրությամբ Ախուրյանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներում (այս երեքում ջրի պակասության դեպքում է, որ դիմում ենք Սևանի օգնությանը) միասին ամբարված է եղել շուրջ 530 մլն խմ ջուր (հասկանալի է, որ Ախուրյանի ջրամբարում կուտակված ջրի կեսն է մեր կողմից օգտագործվում): 2018թ. մայիսի 31-ի դրությամբ այս երեք ջրամբարներում կուտակված է եղել ընդամենը 472.5 մլն խմ ջուր՝ 57.5 մլն խմ-ով պակաս, քան այս տարի: Ախուրյանի ջրամբարի մեր հասանելիքը հաշվարկելու դեպքում՝ 43 մլն խմ-ով պակաս: Փաստորեն այս տարի անցած տարվա հունիսի 1-ի համեմատությամբ այս երեք ջրամբարներում ջրի 43 մլն խմ-ով ավելի պաշար ենք ունեցել: Դիտարկումը կատարում ենք մայիսի 31-ի դրությամբ, որովհետև այս տարի այդ օրվա դրությամբ (ջրթողը սկսվել է հունիսի 8-ին) դեռ Սևանից ջուր բաց չէր թողնվում:

Հավելենք, որ անցած տարի Արարատյան դաշտի գյուղերին ոռոգման ջուրը տրվել է ապրիլի կեսերին, այս տարի՝ մայիսի սկզբներին: Փաստորեն ստացվում է, որ այս տարի ջրամբարներում 43 մլն խմ-ով ավելի ջրի պաշար է կուտակված եղել և անցած տարվա համեմատությամբ ամբողջ 13 մլն-ով ավելի է օգտագործվել գոնե Սևանի «ազդեցության գոտու» հողերի համար: Եթե նշյալ երեք ջրամբարներում կատարված 43 մլն խմ ավելի ջուրը չլիներ, ինչպես անցած տարի, ապա անկախ ամեն ինչից՝ այն վերցվելու էր Սևանից՝ ավելի շատ, քան անցած տարի էր:

Այդ դեպքում անհասկանալի են կառավարության անդամների և անձամբ վարչապետի հայտարարությունները տքնաջան աշխատանքի, սթրեսային քննարկումների թեմաներով: Առավել քան անհասկանալի են իրավիճակին տիրապետելու, եկող տարի ավելի լավ արդյունքներ գրանցելու մասին խոսակցությունները՝ այն պարզ պատճառով, որ ոռոգման արդեն երկու սեզոնի ընթացքում, որ այս թիմն է աշխատում, այս ոլորտում օրենսդրական, ինստիտուցիոնալ, կառուցվածքային առումներով, անգամ համակարգի ֆիզիկական վիճակի ուսումնասիրման առումով բացարձակապես որևէ քայլ չի արվել: Միակը, ինչի հաշվին այս տարի «որոշակի հաջողություն» է գրանցվել, պետական վերահսկողական ծառայության ամբողջ տարին այս համակարգում ուսումնասիրություններ անցկացնելն էր, որի արդյունքում վախի մթնոլորտում բոլորն ամեն ինչ անում էին, որ վարչապետին դժգոհության ձայն չհասնի:

Այլապես վերջին տասնամյակներում բարդագույն խնդիրներ դարձած, գորդյան հանգույցների վերածված հարցերի առնչությամբ կառավարության մակարդակով այնպես են ներկայացնում, որ ընդամենը երկու-երեք սթրեսային քննարկման արդյունքում դրանք լուծվել են՝ հաճախ չխորշելով անգամ թվային ու ոչ թվային մանիպուլյացիաներից: Բայց դրանից ո՛չ Սևանի մակարդակն է բարձրանում, ո՛չ նրա առաջ ծառացած հարցերն են լուծում ստանում, ոչ էլ ոռոգման համակարգում խնդիրներն են վերանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում