Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ինքներդ եք հանգել հետևության, որ թալանել եք. մեկնարկեց ՀՀԿ-ական նախկին պատգամավորն ընդդեմ Արման Բաբաջանյանի գործով նիստը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գործով անդրանիկ նիստը։
Թեև նախնական դատական նիստ էր սահմանված, որի ժամանակ, ըստ էության, ճշգրտվում են կողմերի դիրքորոշումները, սակայն այս նիստը տևեց ավելի քան 3 ժամ, և չպահպանվեց նախնական դատական նիստի համար սահմանված որևէ ընթացակարգ։ Կողմերի դիրքորոշման ներկայացումից հետո հնչում էին հարցեր, հայցվորը իրեն իրավունք էր վերապահում դատարանին հարցեր ուղղել, պահանջել դրանց կարճ պատասխանել, իսկ երբ դատարանն էր հարց ուղղում՝ Հարությունյանն ասում էր, որ դրանց հետո կպատասխանի՝ դատաքննության ընթացքում։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Ազգային ժողովի լիագումար նիստում Արման Բաբաջանյանը, դիմելով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Գարեգին Բաղրամյանին, հետաքրքրվել էր, թե արդյոք որևէ ձևով ընդվզե՞լ է, երբ նախկինում ՀԾԿՀ-ն տվել է ՀԷԿ-երի և ջրային ռեսուրսների կառավարման արտոնագրեր տարբեր նախկին պաշտոնյաների։ Պատգամավորը նշել էր, որ այդ ոլորտներում բազմաթիվ օրինախախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել և այսօր էլ դրանք շարունակում են մնալ այդ մարդկանց սեփականության տակ։ Հարցի ժամանակ հնչել էին նաև Խոսրով Հարությունյանի, Աղվան Հովսեփյանի անունները, սակայն Արման Բաբաջանյանի խոսքում բառացիորեն չի նշվել, որ Խոսրով Հարությունյանն է ապօրինություններ թույլ տվել՝ ՀԷԿ-երի և ջրային ռեսուրսների ապօրինի արտոնագրեր է ստացել և դրա շահագործման արդյունքում թալան է իրականացրել։

Խոսրով Հարությունյանը մայիսի 17-ին դատական հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու, և պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել 2 միլիոն դրամի չափով։

Այսօրվա դատական նիստի ժամանակ Արման Բաբաջանյանի պաշտպան, փաստաբան Նորայր Նորիկյանը դատարանում հայտարարեց, որ հայցվորն ակնհայտորեն խեղաթյուրել է Արման Բաբաջանյանի խոսքը և ներկայացրել կոնտեքստից կտրված հայցադիմում։ «Հայցադիմումում սևով սպիտակի վրա նշված է, որ Արման Բաբաջանյանը Խոսրով Հարությունյանին մեղադրել է ապօրինությունների, հանցագործության մեջ՝ ելույթում ասելով, թե Հարությունյանը ՀԷԿ-երի և ջրային ռեսուրսների կառավարման ապօրինի արտոնագրեր է իրականացրել և այդ ոլորտներում օրինախախտումներ ու թալան է իրականացրել։ Մենք պնդում ենք, որ հայցադիմումով պատասխանողի խոսքը ամբողջությամբ խեղաթյուրված է ներկայացվել, կոնտեքստից կտրված է և չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Նորիկյանը և բառացի վերարտադրեց այդ ելույթի ժամանակ Արման Բաբաջանյանի ասածը, որը վերաշարադրված էր հենց հայցվորի կողմից ներկայացված տեսաձայնագրության կրիչից, ըստ որի՝ Արման Բաբաջանյանը, խոսքն ուղղելով ՀՔԿՀ նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանին, բառացիորեն ասել է, որ «ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների ձեր հանձնաժողովը տվել է արտոնագիր ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման, և ակնհայտ է, որ այդ ոլորտներում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել և դա, ընդհանուր առմամբ, ձև էր կրավորական հայացքի ներքո։ Ընդհանրապես այդ պաշտոնյաները՝ Աղվան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալների, երբ Դուք լիցենզիաներ էիք տալիս և դրանք շարունակվում են մնալ այդ մարդկանց սեփականության տակ, որևէ ձևով ձեր գործունեության ժաման փորձե՞լ եք դիմադրել, թույլ չտալ, չհամաձայնել այդ հանձնաժողովի որոշումների ընթացքում»։

Նորիկյանը դատարանից և կողմից հետաքրքրվեց, թե այս տեքստում որտեղ է երևում, որ Խոսրով Հարությունյանը ՀԷԿ-երի և ջրային ռեսուրսների ապօրինի արտոնագիր է ստացել և դրանց տնօրինման ընթացքում թալան է իրականացրել։ «Խնդրում եմ նշել, թե որտեղ կա նման ուղղակի պնդում Արման Բաբաջանյանի խոսքում»,- հարցրեց Նորիկյանը։

Նիստին ներկա Խոսրով Հարությունյանը պատասխանողից հետաքրքրվեց՝ դա նշանակո՞ւմ է, որ Արման Բաբաջանյանը պնդում է, որ երբևէ միտում չի ունեցել Խոսրով Հարությունյանին հրապարակայնորեն թալանի հետ կապել։

Նորիկյանն էլ նշեց, որ Արման Բաբաջանյանն իր այդ ելույթում, հարցում առհասարակ որևէ մեկին վիրավորելու և մեղադրելու միտում չի ունեցել։ Իսկ այդ տեքստի տառացի վերլուծությունում անգամ հնարավոր չէ գտնել Խոսրով Հարությունյանին և որևէ ուրիշ մեկին զրպարտելու և նրա գործարար համբավն արատավորելու որևէ փորձ։ «Դուք ինքներդ եք հանգել հետևության, որ Դուք թալանել եք։ Արման Բաբաջանյանի կողմից նման միտք չի արտաբերվել… Արման Բաբաջանյանի հարցադրման մեջ արտահայտված մտքերից հանգել հետևության, որ Արման Բաբաջանյանը զրպարտել է Խոսրով Հարությունյանին և վերագրել իրեն չասված մտքեր, նշանակում է՝ առաջնորդվել խելագարության կանխավարկածով»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ նման պարագայում անտրամաբանական է նման պահանջով հայցը բերել հասցնել դատարան։

Խոսրով Հարությունյանը փաստաբանին չներեց խելագարության կանխավարկածով առաջնորդվելու ձևակերպման համար և պնդեց, որ հիմնական դատաքննության ժամանակ ինքը կասի իր ասելիքը։ «Մենք էդպես ենք գնահատում ձեր վստահորդի ելույթը, էդպես ենք գտնում, հետևաբար, նման հայց ենք ներկայացրել։ Մնացածը դատաքննության ժամանակ կպարզվի»,- իր հերթին հայտարարեց Խոսրով Հարությունյանի փաստաբանը։
3 ժամ տևած նախնական դատական նիստն ավարտվեց այն ժամանակ, երբ դատարանը կողմերին առաջարկեց քննարկել հաշտության տարբերակ, որի համար ժամանակ տրամադրեց։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 27-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում