Հաագայի միջազգային քրեական դատարանի ստեղծման գաղափարի հեղինակներից մեկը՝ Տրինիդադ և Տոնագոյի նախկին նախագահ ու վարչապետ Արթուր Ռոբինսոնը, 87 տարեկանում մահացել է:
1989 թվականին նա ՄԱԿ-ին առաջարկել էր ստեղծել նարկոթրաֆիքի դեմ պայքարի միջազգային մարմին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կղզի-պետության վարչապետ եղած ժամանակ Ռոբինսոնին պատանդ էին վերցրել չհաջողված պետական հեղաշրջման ժամանակ: Հեղաշրջումը 1990 թվականին փորձել էին իրականացնել տեղի իսլամիստները: Այդ ժամանակ նա ոտքի հրազենային վիրավորում էր ստացել:
Ավելի ուշ Ռոբինսոնը 6 տարի՝ մինչև 2003 թվականը, եղել է նախագահ:









































