«Ժողովուրդ»-ը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանն իրեն ասի՝ պետք է հրաժարականի դիմում ներկայացնել, պատրաստ է դրան: Նախարարի խոսքերով՝ ինքը որևէ տեղեկություն չունի՝ նոր ձևավորվելիք կառավարությունում ՕԵԿ նախարարները կվերանշանակվե՞ն, թե՞ ոչ:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե հնարավոր է, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հանկարծ վարչապետ դառնա, Երիցյանը պատասխանեց. «Արթուր Բաղդասարյանի առումով էլասեմ, որ ինքը տարբեր ժամանակահատվածներում տարբեր պաշտոնների է եղել: Այսքանը: Ես բացարձակ որևէ տեղեկություն չունեմ այդ մասով»: Նախարարի խոսքով՝ իրենց մոտ այս օրերին նորմալ աշխատանքային վիճակ է, խուճապ չկա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Mediamax-ի









































