Իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղ բանակցությունների ընդհատման ողջ պատասխանատվությունն Իսրայելի վրա է: Այս մասին ասվում է Արաբական պետությունների լիգայի հայտարարությունում, գրում է ITAR-TASS-ը:
«Իսրայելն է պատասխանատվություն կրում այն վտանգավոր փակուղու համար, որոնցում հայտնվել են պաղեստինաիսրայելական բանակցությունները: Պատճառն Իսրայելի խաղաղ գործընթացի ոգին պահպանելուց և երկու պետության գոյության ճանաչումից հրաժարվելն է`1967-ի սահմաններով Պաղեստինյան պետություն ստեղծելու ուղղով, ինչպես նաև զգալի կալանավորների 4-րդ խմբաքանակին ազատ արձակելուց հրաժարվելը»,- ասվում է կոմյունիկեում:






































