Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ն ընդունել էր Իսպանիայի գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնա»-ին:
Խաղը մեկնարկեց հյուրերի հսկայական ճնշմամբ: Դիեգո Սիմեոնեի սաները խելահեղ ֆուտբոլ էին ցուցադրում: Արդեն 5-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կոկեն: Ընդհանուր առմամբ առաջին խաղակեսում բացի Կոկեի գոլը դաշտի տերերի հարվածներից հետո գնդակը 3 անգամ ետ մղվեց դարպասաձողերից:
Երկրորդ խաղակեսում խփած գնդակներ չգրանցվեցին, չնայած` երկու թիմերն էլ վտանգավոր պահեր ունեին:
«Ատլետիկո» – «Բարսելոնա»` 1:0
1:0 Կոկե (5’)





































