Եգիպտոսում 2011-ի «հունվարի 5-ի հեղափոխության» ժամանակ ակտիվ պառակտիչ գործունեություն է ծավալել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը: Նման հայտարարությամբ Կահիրեում նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նախկին ՆԳ նախարար Հաբիբ էլ-Ադլիի դեմ դատավարության ժամանակ ելույթ են ունեցել մեղադրյալների փաստաբանները, գրում է ITAR-TASS-ը:
Մասնավորապես, պաշտպանության ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստ են փաստացի վկայություններ ներկայացնել այն բանի, որ Եգիպտոսում ազգային հուզումների սկսվելուց ի վեր ՀԱՄԱՍ-ականները երկիր են ուղարկել զենքի խոշոր խմբաքանակ, այդ թվում` նռնակակիրներ և շարժական զենիթահրթիռային համալիրներ: Բացի այդ, դիվերսիայի նպատակով Եգիպտոս են ներթափանցել «Իզեդին էլ-Կասամ» զինված խմբավորման տասնյակ գրոհայիններ:
Ըստ փաստաբանների, այդ ամենը Գազայի հատվածը վերահսկող իսլամիստներն իրակականացրել են 2011-ի հունվարի 28-ին:
Պաշտպանության տվյալներով,Թահրիրի հրապարակում հանրահավաքների ժամանակ գտնվել են ՀԱՄԱՍ-ի 80-90 ներկայացուցիչներ, որոնց խնդիրն էր անկարգություններ հրահրելը:









































