Saturday, 04 07 2026
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

ՀՀ գլխավոր դատախազը պարգևատրել է ծառայողական պարտքը կատարելիս զոհված ոստիկանին և գործընկերոջը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով՝ իրենց ծառայողական պարտքը կատարելիս այսօր առավոտյան զոհված՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը (հետմահու) և վիրավորում ստացած ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտ Ա.Հ.-ն ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորած խիզախության համար պարգևատրվել են «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Հաշվի առնելով իրենց աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարող ոստիկանների, պետական ծառայողների նկատմամբ նմանատիպ դրսևորումների անթույլատրելիությունը, հետագայում նման հնարավոր դեպքերի կանխման հրամայականը՝ դեպքի առթիվ քրեական վարույթի հարուցման առաջին իսկ պահին ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է դատախազական ողջ գործիքակազմի կիրառմամբ, օրենսդրությամբ նախատեսված իրավասությունների սահմաններում, հետամուտ լինել դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտմանը, հանցագործությունը կատարած անձանց մեղավորությունը հաստատող ապացույցների հնարավորինս օպերատիվ ձեռքբերմանը, դրա հիման վրա, համարժեք սանկցիաների շրջանակներում խստագույն պատժողական վերաբերմունքի դրսևորմանը:

Նման լպիրշ, հանդուգն հանցագործությունը ՀՀ դատախազությունը համարում է հարված նաև իր նկատմամբ՝ անհանդուրժելի համարելով պետական ծառայողի՝ դրանով իսկ պետության հանդեպ նմանատիպ որևէ ոտնձգություն, անգամ նման ոտնձգության որևէ փորձ: Նման դրսևորումները որևէ արդարացում ունենալ չեն կարող և պետք է ոչ միայն խստագույնս դատապարտվեն իրավապահ մարմինների և ողջ հասարակության կողմից, այլ նաև պետական և հասարակական ինստիտուտների կողմից իրականացվեն դրանից բխող՝ հանրային համապատասխան վարքագծի ձևավորմանն ուղղված համատեղ միջոցառումներ:

ՀՀ դատախազությունը՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ողբերգական կորստի կապակցությամբ խորապես ցավակցում է Տիգրան Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և Ոստիկանության ողջ անձնակազմին»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում