«Խնդիրն ինստիտուտն է, և նոր խորհրդարանը իր կազմավորման պահից գալիս է այս խնդրի լուծմանը: Արդեն որերորդ անգամ ՍԴ անդամներին հնարավորություն է տրվում մասնակից դառնալ ՍԴ վերափոխման և հանրային վստահություն վայելող կառույց դառնալու գործընթացին: Իրենք կարող են օգտագործել այս հնարավորությունը և դառնալ նոր Հայաստանի կերտողներից: Կարող են նաև ապացուցել, որ իրենք ընդամենը նախկին իշխանությունների շարունակությունն են: ՀՀ-ում արդեն մեկուկես տարի է՝ ինչ վերափոխումներ են տեղի ունենում: Մենք ներկայումս լիարժեք իրավական պետություն դառնալու ճանապարհին ենք, և այս ճանապարհը չի ենթադրում կտրուկ քայլեր և էմոցիոնալ պահեր, քանի որ սրանք կարող են վնասել գործընթացին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով նախօրեին ՍԴ-ի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննության մերժմանը: Նա համակարծիք չէ, որ սա իշխանության ձախողումն է: