ԱՄՆ իշխանությունները քննարկում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր խստացումը Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, գրում է RIA Novosti-ն:
«Այսօր մենք հետագա միջոցառումներն ենք քննարկում`ի պատասխան Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից շարունակվող ճնշման: Ռուսաստանի համար գինը միայն կաճի, եթե նա չփոխի ուղղությունը»,- ասել է Նուլանդը:
Նրա խոսքերով` Ուկրաինայի արևելքի իրադարձություններն ունեն լավ կազմակերպված սեպարատիզմի քարոզարշավի բոլոր նախանշանները` ռուսական հատուկ ծառայությունների համագործակցությամբ:









































