«Ապրիլի 9-ին մենք ունեցանք երկու երդմնակալություն: Մեկը Սերժ Սարգսյանի և մյուսը Րաֆֆի Հովհաննիսյանի, որը ոչ այնքան նրա երդմնակալությունը կարելի է համարել, որքան նոր Հայաստանինը: Այդ օրվանից մեկ տարի է անցել և հազարավոր գնահատականներ են հնչել օրվա հետ կապված: Րաֆֆին այդ օրը ոչ թե նահանջեց, այլ առաջ քայլ չարեց ժողովրդի հետ միասին՝ հասկանալով, որ կես քայլ առաջը տանում է դեպի արյունահեղություն»,-այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած մինիհանրահավաքի ժամանակ, անդրադառնալով անցած տարի նույն օրը տեղի ունեցած իրադարձություններին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյան:
Նրա խոսքով այդ օրվանից ավելի է խորացել ժողովրդի անվստահությունը իշխանությունների նկատմամբ, իշխանության բարձրաստիճան պաշտոնեաների կողմից նորանոր հանցագործություններ կատարվեցին, արտագաղթը չդադարեցվեց, իսկ կառավարությունը չդադարեցրեց իր մարդակենտրոն քաղաքականությունը:
«Երդմնակալության երկու հերոսներից մեկին՝ Րաֆֆի Հովհանիսյանին ըստ էության մեղադրեցին վճռական քայլ չանելու մեջ, սակայն մյուս հերոսը մեղադրվում է Հայաստանը հայաթափելու, աղքատացնելու, Հայաստանի խնդիրները բազմապատկելու մեջ: Այսօր, մեկ տարի անց մենք սա ունենք»,-արձանագրց Սաֆարյանը:










































