Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Փորձագետները ռազմական բեռնարգելքի սահմանումը Էրդողանին կանգնեցնելու գործոն չեն համարում

Որոշ երկրներ Թուրքիային զենք վաճառելու գործընթացը վերանայելով այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չեն կարող կանգնեցնել. թուրքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ռազմական բեռնարգելքի հնարավոր կիրառումն իրականում խնդիր չի լուծի:

«Ֆրանսիան և Գերմանիան արդեն հայտարարել են, որ Թուրքիայի նկատմամբ ռազմական բեռնարգելք են կիրառում, սակայն չեմ կարծում, որ դա որևէ նշանակություն կունենա: Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիան զգալիորեն մեծացրել է իր ռազմական արդյունաբերությունը, արդեն հասել են ինքնապահովման 70 տոկոսանոց մակարդակի»,-ասաց Հայկ Գաբրիելյանը: Դրանից բացի, ընդհանրապես փորձը ցույց է տալիս, որ երբ Արևմուտքի ու Թուրքիայի հարաբերություններում որևէ վակուում է առաջանում, ապա այն շատ արագ լցնում է Ռուսաստանը: Հայկ Գաբրիելյանը կարծում է, որ այս համատեքստում ամենաարդյունավետը կարող են լինել տնտեսական պատժամիջոցները: Թուրքիայի ամենախոցելի տեղը տնտեսությունն է, առանց այն էլ վերջին շրջանում լուրջ տնտեսական դժվարություններ են: Այդ դեպքում, Թուրքիայում տնտեսական լուրջ դժգոհությունը վերաբերելու է միլիոնավոր մարդկանց:

Մի շարք երկրներ հանդես են գալիս Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու տեսանկյունից՝ գնալով կոնկրետ գործողությունների, արաբական երկրները հնչեցրին կոշտ հայտարարություններ: Ըստ արաբագետ Արմեն Պետրոսյանի՝ արաբական երկրների կոշտ դիրքորոշումն ունի իր տրամաբանական բացատրությունը:

«Արաբական երկրները տարածաշրջանում զիջել են իրենց դիրքերը Թուրքիային ու Իրանին: Սիրիայում որևէ արաբական երկիր չունի լուրջ ազդեցություն: Ամեն դեպքում այդ կոշտ հայտարարություններն իրավիճակային լուծումներ են: Գործնականում դա Թուրքիային հետ չի պահի իր գործողություններից»,-ասաց նա: Արաբագետը համոզված է, որ Թուրքիային հնարավոր կլինի կանգնեցնել, եթե այդ հատվածներ համատեղ զինված ուժեր մտնեն:

Ինչ վերաբերում է Սիրիայի զինված ուժերին, որոնք տեղաշարժվել են դեպի այն հատվածներ, որտեղ Թուրքիան գործողություններ է իրականացնում, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը նշեց, որ այդտեղ որևէ խնդիր չկա, ըստ էության, ամեն ինչ կանոնակարգվում է Ռուսաստանի կողմից, որը Թուրքիայի առջև կանաչ լույս է վառել:

«Մենք տեսնում ենք, որ քրդերը Թուրքիայից ահաբեկված, ԱՄՆ-ից հիասթափված սկսել են իրենց տարածքները հանձնել Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին: Աֆրինի փորձը ցույց տվեց, որ դա կարող էին անել նաև նախկինում: Հիմա սիրիական ուժերը տեղաշարժվել են դեպի այդ տարածքներ, միգուցե որոշ փոքր բախումներ տեղի ունենան թուրք և սիրիացի զինվորականների միջև, բայց ես կարծում եմ, ամեն ինչ կանոնակարգվում է ՌԴ-ի կողմից»,-ասաց Հայկ Գաբրիելյանը:

Անդրադառնալով այս իրավիճակում Հայաստանի դիրքորոշմանը, անելիքներին՝ Արմեն Պետրոսյանը նշեց, որ մեր երկիրը պետք է փորձի գործընկերների հետ տեղում ապահովել հայ համայնքի անվտանգությունը: Պատրաստ լինենք հնարավոր բոլոր սցենարներին:

«Այս պահի դրությամբ պետք է համակ ուշադրությամբ հետևել գործընթացներին: Տեսնում ենք, որ մեր դիվանագիտական ներկայացուցիչներն ակտիվ աշխատում են: Ստեղծված իրավիճակը մտահոգիչ է մեզ համար, հատկապես Քոբանին, որը հայաշատ բնակավայր է, աշխարհագրական առումով տեղավորվում է Թուրքիայի կողմից ներկայացված անվտանգության գոտու սահմանում: Ամեն դեպքում հաշվի առնելով ռազմական գործողությունների առաջին շաբաթը՝ Քոբանիի ուղղությամբ ամենանվազ ակտիվությունն է գրանցվել: Բացի այդ, այնտեղ դեռևս առկա են սիրիական կառավարական ուժեր, ինչը որոշակի զսպիչ գործոն է»,-հավելեց Արմեն Պետրոսյանը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում