Փրկարարական որոնումների ժամանակ, որոնք Իսրայելի Հնությունների վարչությունը վարել է երկրի հյուսիսում գտնվող գազամուղի տեղում, հին պահոց է հայտնաբերվել, որը թվարկվում է մ. թ. ա. XIII դար, հայտնում է NEWSru Israel-ը:
Գտածոների շարքում կան նմուշներ, որոնք գործնականում չեն հանդիպում Իսրայելում: Դրանք են՝ կավե սարկոֆագ, որի կափարիչը պատրաստված է մարդու կերպարով, Եգիպտոսի 1290-1278 թթ. կառավարած XIX դինաստիայի Սեթի Առաջինի անունով մատանի-կնիք:
Սարկոֆագի կողքերին հայտանաբերվել են սննդի պահպանման կերամիկական ամաններ, սպասք, պաշտամունքային առարկաներ, կենդանիների ոսկորներ:
Սարկոֆագի ներսում գտնվել են հասուն տղամարդու կմախք, կավե ամաններ, բրոնզե դաշույն, բրոնզե աման և ափսեներ: Գիտնականները պարզել են, որ այդ բոլոր իրերը տեղական ծագման են: Ու հեռու գտնվել են տղամարդու և կնոջ երկուական գերեզմանոց:
Ենթադրվում է, որ գլխավոր գերեզմանոցը պատկանում է կամ խանաանյան քաղաքական գործչի, ով ծառայել է Եգիպտոսի փարավոնին, կամ տեղի հարոստ բնակչի, ով որպես վերջին խոսք՝ խնդրել է իրեն ըստ եգիպտական ավանդույթի թաղել:
Մասնագետների խոսքով՝ գտածոներն Իսրայելում չափազանց հազվադեպ են հանդիպում:








































