«Դեմ եմ» նախաձեռնության անդամները այսօր թեժ ակցիա անցկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց, որից հետո երթով շարժվեցին կառավարության շենքի մոտ, որտեղ էլ փակեցին Հանրապետության հրապարակի գլխավոր փողոցներից մեկը՝ դեպի Նալբանդյան տանող հատվածը: Չնայած ոստիկանների համառ պահանջին՝ ակտիվիստները հրաժարվեցին բացել փողոցը:
Հավաքվածները «Մենք ենք տերը մեր երկրի» գոչելով նստել էին ճանապարհի մեջտեղում: Ակցիայի ընթացքում ոստիկանների և ակտիվիստների միջև տեղի ունեցան բախումներ:
Մանրամասները՝ տեսանյութում:










































