Նորվեգիայի լյութերական եկեղեցու գլխավոր սինոդը հրաժարվել է եկեղեցական ամուսնությամբ կնքել միասեռ զույգերին: Համապատասխան որոշմանը ձայների մեծամասնությամբ աջակցել է եկեղեցու վերին ներկայացուցչական պալատը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Սինոդում ձայնի իրավունք ունեցող 116 անդամից միասեռ զույգերին եկեղեցական ամուսնությամբ կնքելուն կողմ է քվեարկել 51-ը, դեմ 64-ը:
Միասեռ միությունների հարցը Նորվեգիայի եկեղեցու օրակարգում սուր կերպով դրվել է դեռ անցած տարվա հոկտեմբերին, երբ նրա 12 եպիսկոպոսներից 8-ը կողմ է արտահայտվել, որպեսզի Նորվեգիայի գեյերն ու լեսբուհիները եկեղեցում ամուսնանալու հնարավորություն ունենան: