Իռլանդացի ինժեներները կատարելագործել են ավանդական փրկարարական բաճկոնները՝ դրանց մեջ տեղադրելով գլոբալ դիրքավորման համակարգի (GPS) բարակ ընդունիչներ: Գաղափարի հեղինակները վստահ են, որ նորույթը զգալիորեն կհեշտացնի բաց ծովում աղետի ենթարկվածներին փրկելու առաջադրանքը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Որոնողական գործողությունները զգալիորեն դժվարանում են մեծ ալիքների և վատ տեսանելիության պատճառով, իսկ եթե նավաբեկության ենթարկվածին այդպիսի բաճկոն հագցվի, նրան գտնելը դժվար չի լինի:
Երկրի իշխանություններն արդեն գնահատել են նորույթի առավելութունները՝ մեկ խմբաքանակ բաճկոն պատվիրելով ռազմածովային ուժերի համար: Այդ բաճկոնով կարելի է մինչև 4,5 մ բարձրությունից թռչել ջրի մեջ՝ առանց վնասվածք ստանալու ռիսկի: Բացի դրանից՝ բաճկոնը սուզվելու դեպքում ավտոմատ ուռչում է:







































