Իրանի իշխանություններն անընդունելի են անվանել ԱՄՆ-ի քննադատությունը ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնում Համիդ Աբու Թալեբիի թեկնածության վերաբերյալ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Երեկ Սպիտակ տունը հայտարարել էր, որ հավանություն չի տալիս Թալեբիի թեկնածությանը, քանի որ նա եղել է իսլամական ուսանողական կազմակերպության անդամ, որը մասնակցել է 1979 թվականին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան զավթմանը:
Երկուշաբթի ամերիկյան Սենատն արգելել էր իրանցի դիվանագետի մուտքը երկիր: Աբու Թալեբին պնդում է, որ այն ժամանակ ինքը պարզապես թարգմանչի աշխատանք է կատարել:
1979-ին 52 ամերիկացիներ դեսպանատանը պատանդվել էին և պահվել ավելի քան 400 օր:









































