Saturday, 13 06 2026
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Ալեքսանդր Ռոնդելի. «Ամեն ինչ հանդարտվել է»

Անցյալ շաբաթ Վրաստանի խորհրդարանը ընդունեց օրենսդրական փոփոխություններ, որոնցով նախատեսվում էր իրավաբանական անձի կարգավիճակ շնորհել երկրում գործող կրոնական միություններին, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցուն: Վրաստանում գործող կրոնական կազմակերպություններին, այդ թվում՝ նաև Հայ Առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ շնորհելու մասին օրենսդրական փոփոխությունները Վրաստանում զանգվածային բողոքի ալիք են բարձրացրել և վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի ու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վարչակազմի միջև լուրջ հակասությունների պատճառ դարձել:

Վրաց Ուղղափառ եկեղեցու Սինոդը երկուշաբթի օրը որոշեց համաձայնության գալ երկրի իշխանությունների հետ և զսպել ժողովրդի շրջանում հուզումներն ու բողոքի գործողությունները: Իսկ երեկ Վրաստանի խորհրդարանի նիստում փոփոխություններ կատարվեցին Քաղաքացիական օրենսգրքում՝ մասնակիորեն վերացվեցին նախկինում կրոնական մի շարք համայնքների, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցուն տրված կարգավիճակը: Փաստորեն, այդ նոր փոփոխություններով կրոնական համայնքներն իրավունք են ստանում գրանցվել որպես կրոնական կազմակերպություններ, իսկ նախկինում տրված լայն լիազորությունները չեղյալ են համարվում: Այս քայլով, թերևս, Վրաստանի իշխանությունների և Վրաց ուղղափառ եկեղեցու միջև լարվածությունը մեղմվեց, սակայն դրա արդյունքում Հայ առաքելական եկեղեցին չի կարող հանդես գալ օրենքով նախատեսված կարգավիճակից: Այսինքն՝ օրենքի պարզաբանման արդյունքում ընդունված օրենքն այլևս ուժ չունի, այն թույլ է տալիս փոքրամասնություններին միայն գրանցվել։

Կրոնական միությունների մասին օրենքը, դրան հետևած բուռն քննարկումները կարո՞ղ են լարվածություն առաջացնել Վրաստանի և Հայաստանի միջև. «Առաջին լրատվականը» այս հարցն ուղղեց Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Ռոնդելիին, որը վստահեցրեց, որ որևէ խնդիր այլևս չկա, լարվածություն չի լինի: «Դա մի փորձ էր, քանի որ որոշները պատրիարքարանից, որոշները դրսից ցանկանում էին սրել իրավիճակը, բայց արդեն ամեն ինչ հանդարտվեց»,- նշեց նա՝ նկատի ունենալով երեկ ընդունված պարզաբանումները:

Մեր հարցին, թե ինչո՞ւ Վրաստանի ընդդիմությունը, այնուամենայնիվ, դեմ հանդես եկավ Վրաստանի իշխանությունների այդ որոշմանը, չէ՞ որ իր երկրի համար Վրաստանի նախագահը բավական խիզախ որոշում ընդունեց։ «Կարծում եմ՝ որովհետև կային որոշակի մարդիկ, ովքեր իրենց վրա վերցնում էին ավելին, քան կարող էին և պետք է վերցնեին, որովհետև նրանք սովորաբար ոչ ճիշտ հաշվարկներ են անում»,- նկատեց Ալեքսանդր Ռոնդելին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում