Ռուսաստանը բավականաչափ պատրաստ չէ համագործակցության՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ այսօր բունդեստագում ելույթ ունենալիս: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ըստ կանցլերի՝ ցավոք, շատ ուղղություններով նկատելի չէ, թե ինչպես է Ռուսաստանը նպաստում իրավիճակի լիցքաթափմանը:
Մերկելն առաջարկել է Մոսկվային Կիևի նոր ղեկավարության հետ բանակցային սեղանի շուրջ նստել:
«Չափազանց կարևոր է, որ Ուկրաինայի մասնակցությամբ միջազգաին բանակցություններ անցկացվեն»,- հավելել է կանցլերը: