Պարզվում է՝ արքայազն Ուիլյամի կնոջ՝ դքսուհի Քեթրինի երկրպագուներից է նաև դերասանուհի Էնն Հեթեուեյը, հայտնում է spletnik.ru-ն: Դերասանուհին դարձել է առավոտյան հեռուստաշոուներից մեկի հյուրը, որտեղ և խոստովանել է Քեմբրիջի դքսուհու հանդեպ իր սիրո մասին:
Հաղորդավարուհին հարցրել է դերասանուհուն, թե ով է նրա սիրած արքայադուստրը: Հեթեուեյը առանց տատանվելու տվել է Քեյթ Միդլթոնի անունը:
«Կարծում եմ՝ նա հիանալի է: Նա ինձ շատ երջանիկ է դարձնում, իսկ նրանց թագավորական հարսանիքին ոչ ոք չի էլ կարող հասնել»,- ասել է դերասանուհին:













































