Թուրինի «Յուվենթուս»-ը հետաքրքրված է կիսապաշտպան Հական Չալխանօղլուի ծառայություններով:
Ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրցած նաև Ա Սերիայի մեկ այլ ներկայացուցիչ` «Ռոմա»-ն:
Բունդելիգայի ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա տաղանդը 27 հանդիպում է անցկացրել «Համբուրգ»-ի կազմում: Կիսապաշտպանն իր ակտիվում 9 գոլ և գոլային 3 փոխանցում է կատարել:







































