Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Առաջիկայում հնարավոր կլինի խուսափել վթարներից առաջացած խցանումներից. ինչ ռիսկեր կան նոր կարգավորման պարագայում

Առաջիկայում հնարավոր կլինի լուծել վթարների պատճառով առաջացող խցանումների խնդիրը։ Կառավարության վերջին նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ կառավարության նախարարական կոմիտեում հանձնարարվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ու ոստիկանությանը, որ համատեղ քննարկեն ու լուծեն խցանումների խնդիրը: «Շատ դեպքերում պատահարի դեպքում մեքենաները կանգնում են և երկար խցանում է առաջանում, ասենք, 50-60 հազար դրամ վնասի պատճառով: Երկու ամսվա ընթացքում արդեն կունենանք նախագիծ, որը լուծումներ կտա այս հարցերին»,- նշել էր փոխվարչապետը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելել էր, որ շատ զարգացած երկրներում վթարի մասնակից վարորդները պարտավոր են նկարել վթարը, համաձայնության գալ ու հանել մեքենաները, այլապես տուգանվում են, իսկ Հայաստանում դա կամավորության սկզբունքով է արվում, եթե վարորդները համաձայնության են գալիս: Նա ընդգծեց, որ քննարկումների արդյունքում կգտնվեն օպտիմալ լուծումներ:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ ողջունելի նախագիծ կլինի մշակվողը, որով հնարավոր կլինի լուծում տալ խցանումներին։ «Եթե վարորդները կիրառեն դա, վթարից հետո արագ լուսանկարեն ու մեքենան դուրս բերեն, ապա շատ լավ կլինի։ Իսկ եթե վարորդները նորմալ չկիրառեն, խնդիրները կմնան։ Մի քիչ ժամանակ է պետք, որ վարորդները ընտելանան դրան։ Եթե մի ժամանակ անցնի, վարորդները իրենք կհասկանան, որ պետք չէ որոշ վթարների դեպքում ժամերով խցանումներ ստեղծել»,- ասաց վարորդի ընկերը։

Մեր դիտարկմանը՝ նախագծի ընդունման դեպքում որոշակի խնդիրներ ամեն դեպքում կարո՞ղ են առաջ գալ, մասնավորապես վթարը, մեքենայի վնասը վարորդի կողմից լուսանկարելը հետագայում հատուցում տրամադրելիս խնդիրներ առաջացնի, Քեյանը նկատեց. «Ներկայումս էլ կիրառվում է լուսանկարելու տարբերակը։ Մինչև 100 հազար դրամ վնասի դեպքում ներկայումս էլ են վարորդները նկարում։ Հիմա էլ, եթե փոփոխություն լինի, որոշակի գումարի չափ կսահմանվի, որի դեպքում արդեն վարորդն է գնահատելու՝ եթե վնասի չափը մեծ չի լինի, գումարի պահանջի խնդիր էլ չի առաջանա։ Կարծում եմ՝ նոր փոփոխությունների դեպքում գումարի չափը մի քիչ կմեծացվի»։

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Սերգեյ Ղահրամանյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ, ընդհանուր առմամբ, մոտեցումը դրական է և իր մեջ երթևեկության մասով նորարական տեխնոլոգիաների կիրառման տենդենց է պարունակում, որը կօգնի խցանումներից ազատվելու համար։ «Ներկայումս վթարի դեպքում վարորդը սպասում է ԱՊՊԱ գործակալներին, ՃՈ տեսուչներին։ Բայց եթե վթարի դեպքում վարորդը դուրս գա, նկարի վթարը և մեքենաները դուրս բերվեն երթևեկելի հատվածից, շատ մեծ փոփոխություն կլինի»,- ասաց Ղահրամանյանը։ Նրա խոսքերով, սակայն, այնպիսի ծրագիր պետք է մշակել, որ վարորդի կողմից արված լուսանկարները մշակելու որևէ տարբերակ չլինի, և մեքենայի տարբեր հատվածներից արված լուսանկարները միանգամից ուղարկվեն ԱՊՊԱ գործակալությունների սերվեր։ «Կարծում եմ, որ նման պարագայում հնարավոր կլինի խնդիր լուծել։ Որոշ երկրներում անգամ ժամանակ է տրվում, օրինակ, վթարի դեպքում 15 րոպեից ավելի չես կարող մեքենադ թողնել երթևեկելի հատվածում։ Վարորդը պետք է արագ լուսանկարի և դուրս բերի մեքենան։ Այլապես կարող է տուգանվել»,- ասաց մեր զրուցակիցը։

Ղահրամանյանի խոսքերով, սակայն, որոշ ռիսկեր ամեն դեպքում կարող են լինել, օրինակ, երբ վարորդներից մեկը խմած լինի, մեքենայի վարորդը անչափահաս լինի, վարորդական վկայական չունենա։ Շատ հաճախ նման դեպքերում նրանք այլ վայրում վթար են բեմադրում՝ փոխելով վարորդին և այլ հանգամանքներ։ «Բայց մենք չենք կարող սպասել, որ նման երևույթները, անկարգապահ վարորդները վերանան երթևեկությունից։ Նման դեպքերում էլ այլ մեխանիզմներ կարող են կիրառվել, այլ լուծումներ կարող են գտնվել։ Օրինակ՝ կարող են վթարի վայր գալ ՃՈ տեսուչները և այլն»,- եզրափակեց Սերգեյ Ղահրամանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում