Համացանցում վիրուսային է դարձել Կուալա Լումպուրում նկարահանված տեսանյութը, որում սև ռոտվեյլերը ջենտլմենի նման ատամների մեջ պահում է իր տիրուհու պայուսակը: Կինը թեթևորեն գնում է առջևից:
Օգտատերերի կարծիքները այս առնչությամբ բաժանվել են: Ոմանք հիացել են շան նվիրվածությամբ և ասել, որ այդպիսի շունը հուսալիորեն պաշտպանում է տիրուհու պայուսակը գողերից: Ինչ-որ մեկը դժգոհել է, որ այդ ցեղատեսակի շունը փողոցով գնում է առանց սանձափոկի:
Շատերին, սակայն, վրդովեցրել է կնոջ պահվածքը՝ պնդելով, որ նա իր կենդանու կյանքը «վտանգի է ենթարկում». տիկինը կարող էր ինքը բռնել իր պայուսակը, քանի որ նա «հաշմանդամ չէ», այլ պարզապես ծույլ:
https://www.facebook.com/nahur.omar/videos/10220486006090319/