Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

1996թ. սեպտեմբերի 25-ի բռնությունները 1999թ. հոկտեմբերի 27-ի նախերգանքն էին

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը կեղծիքի, մանիպուլյացիայի պարարտ հող ստեղծեց ոչ միայն նրա պաշտպանների, այլև մի շարք ԶԼՄ-ների համար։ Մասնավորապես՝ սկսեցին զուգահեռներ անցկացնել 1996թ. հետընտրական ժամանակահատվածի և 2008թ. մարտի 1-ին նախորդած և հենց մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների միջև։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, որը ոչ քիչ դեպքերում իրավական ոլորտից սահուն անցում է կատարում քաղաքական ոլորտ, հնչեցնում նաև քաղաքական գնահատականներ, վերջերս վկայակոչել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1993թ. փետրվարի 8-ի հրամանագիրը՝ ԶՈՒ-երը արտակարգ դրության ռեժիմում ներգրավելու մասին։ Նա հիշել է, որ 1996թ. հայտնի իրադարձությունների ժամանակ մայրաքաղաքի փողոցներում տանկեր էին տեղակայվել։

«Որոշակի տարբերություն կա 1996-ին և 2008-ին զորքերի օգտագործման միջև։ 1996-ին զորքերն անմիջականորեն բերվել են ցուցարարների հետ շփման, մինչդեռ 2008-ին զորքերը տեղակայվել են այնպիսի վայրերում, որպեսզի անմիջական շփումներ և բախումներ չլինեն զորքերի և ցուցարարների միջև»,- ասել էր Ալումյանը՝ հընթացս հիշեցնելով, որ առաջին անգամ հայկական բանակը մտել է Երևան 1996-ին, երբ մայրաքաղաքում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ցույցերը ճնշվում էին։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանին մտահոգել է նաև այն հանգամանքը, թե ինչու այդ ամենին գնահատական տրված չէ։

Որոշ ԶԼՄ-ներում շահարկվում է նաև այն հարցը, որ եթե փոխհատուցում է տրվում Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին և տուժածներին, ապա փոխհատուցում պետք է տրվի նաև 1996թ. տուժածներին՝ ի դեմս այն ժամանակվա ընդդիմադիրների։ Փաստ է, սակայն, որ այն ժամանակ ընդդիմության ակտիվիստների՝ ԱԺ ներխուժման ժամանակ բռնության էին ենթարկվել և տուժել ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանը։

1990-95թթ. ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանից հետաքրքրվեցինք, թե որքանով են տեղին 1996թ. և 2008թ. հետընտրական իրադարձությունների միջև անցկացվող զուգահեռները։

«Չեմ հիշում, որ 1996թ. ընդդիմության որևէ ներկայացուցիչ տուժած լիներ։ Այն ժամանակ հակառակն է եղել. ընդդիմության կողմից առաջնորդվող մարդիկ են ցուցաբերել ագրեսիվ վարք, մուտք են գործել ԱԺ-ի տարածք՝ կոտրելով երկաթյա ցանկապատը, ծեծի ենթարկել ոստիկաններին, որոնք փորձել են կանխարգելել նրանց մուտքը։ Ամենակարևորն այն է, որ ցուցարարները գնում էին իբր ճնշում գործադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, որը տեղակայված էր ԱԺ-ի թևերից մեկում։ Այդ ժամանակ էլ ընդդիմության առաջնորդները մարդկանց «գրագետ» ձևով բարձրացրին, տարան երրորդ հարկ՝ տրամագծորեն հակառակ ուղղությամբ, ինչից հետո էլ տեղի ունեցան հայտնի բռնությունները, ԱԺ-ի ղեկավարների և պատգամավորների առևանգումները։ Այն ժամանակ բռնություններ կիրառել է ոչ թե իշխանությունը, այլ ընդդիմությունը։ Ես հիշում եմ, որ այն ժամանակ, երբ ինձ հաջողվեց արկածային իրադրության մեջ փախչել ինձ առևանգողների ձեռքից, ամբողջ շենքը և նրա տարածքը գտնվում էին ցուցարարների և նրանց առաջնորդների վերահսկողության ներքո։ Որևէ զինվոր, որևէ ոստիկան այնտեղ չկար։ Իրենք գրավել էին և տիրում էին այդ տարածքին։ Հետագայում էլ որևէ քննարկման ժամանակ չի հնչել փաստարկ, որ զորքը անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Ընդհակառակը՝ մարդկանց մի խումբ էլ շարժվում էր դեպի Բաղրամյան 26։ Ես կարծում եմ, որ 1996թ. սեպտեմբերի 25-ի բռնությունները 1999թ. հոկտեմբերի 27-ի նախերգանքն էին»,- հիշում է Արա Սահակյանը։

ԱԺ նախկին փոխնախագահը շահարկումներից զերծ մնալու համար խորհուրդ է տալիս ծանոթանալ այն ժամանակվա մամուլին, որտեղ ամեն ինչ մանրամասն շարադրված է։

«Ամեն ինչ պարզ է, իսկ ուշացած մեկնաբանություններն՝ անիմաստ»,- եզրափակեց Արա Սահակյանը։

Հատկանշական է, որ 1996թ. ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանն միացել է ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ստորագրահավաքին։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում