Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռևանշի ձգտող ուժերը փորձում են համախմբվել. Չպետք է ուշացնել նախկին ռեժիմի իրավաքաղաքական գնահատականը

Հայաստանում ներքաղաքական կյանքը խոստանում է առաջիկայում էլ պահպանել լարվածությունը՝ չնայած իշխանություններն առայժմ տուրք չեն տալիս տարբեր շրջանակներից հնչող սպառնալիքներին և ուժի միջոցով հարցեր լուծելու կոչերին։

Արցախցի գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ օրերս հնչեցրած հայտարարությանն արդեն արձագանքել են թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։ Սակայն լարվածությունը շարունակում են պահպանել 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանն ու նրա համակիրները, որոնք այս օրերին զբաղված են հաջակցություն նրա ստորագրահավաք կազմակերպելով։

Ի՞նչ հնարավոր զարգացումներ են սպասվում առաջիկայում։

Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանի հետ։

-Մենք արդեն հայտարարությամբ ենք հանդես եկել։ Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, ապա նրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։ Նրանք էլ սկսել են զբաղվել։

Պարոն Չուգասզյան, 2016թ «Սասնա ծռեր» խումբը դիմեց զինված ապստամբության ոչ լեգիտիմ իշխանության դեմ, այն ժամանակ էլ հասարակության մեջ կար մի հատված, որը չէր ընդունում պայքարի այդ ձևը։ Հիմա նույն կերպ սպառնալիքներ են հնչեցնում Ձեր դեմ։ Վիտալի Բալասանյանն, ի մասնավորի, ասել է «2016թ. ներեցինք այդ ահաբեկիչներին (նկատի ունի «Սասնա ծռեր»-ին), հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություններ անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, մեր պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»։ Բումերանգի օրենքը չի՞ գործում։

-Տարօրինակ կլիներ, եթե այդ հարցը չտայիք։ Նախկին իշխանությունն ոչ միայն սահմանադրական կարգն էր տապալել, այլև սեփական ժողովրդի դեմ իրականացրել էր պետական ահաբեկչություն, և ժողովուրդն ամեն պահ իրավունք ուներ ընդվզելու։ Դա ժողովրդի իրավունքն է, որը հաստատված է միջազգային իրավունքով։ Այնպես որ՝ այստեղ բացարձակ համեմատության ոչ մի եզր չկա։ Հայաստանում այսօր լեգիտիմ իշխանություն է, որը ձևավորվել է ազատ ընտրությունների միջոցով, չնայած երբեմն ասում ենք, որ արդար ընտրություններ չեն եղել, բայց ձևավորվել են լեգիտիմ իշխանություններ։ Ինչպե՞ս կարելի է լեգիտիմ իշխանությունը համեմատել նախորդ բռնապետական ռեժիմի հետ։ Ժողովրդի նկատմամբ եղել է պետական ահաբեկչություն, որի դեմ էլ ընդվզել է ժողովուրդը։ Ինչպե՞ս կարող է խոսք լինել բումերանգի մասին։

-Հիշում ենք, թե 2016թ հուլիսյան օրերին, երբ «Սասնա ծռերը» վերահսկողության տակ էին վերցրել ՊՊԾ գունդը, ինչպես Վիտալի Բալասանյանն Արցախից եկավ Հայաստան, հանդիպումներ էր ունենում։ Եթե հետահայաց նայում ենք, ապա ի՞նչ դերակատարում ունեցավ Վիտալի Բալասանյանն այն օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում։

-Դրանից հետո նախորդ ռեժիմի կողմից իր ստացած պաշտոններն իր դերակատարման գնահատականն են։

-Դեռևս 90-ականներից արծարծվում է այն հարցը, որ պատերազմ անցած ռազմական գործիչներին պետք է հեռացնել քաղաքականությունից, թույլ չտալ, որ նրանք ներգրավվեն քաղաքականության մեջ, քանի որ այդ կերպ միայն ստվեր են գցում իրենց նախկինում ունեցած ներդրումը մեր պետականության կերտման մեջ։ Ի՞նչ պետք է անել, որ պատերազմի գեներալները, մտնելով քաղաքականության մեջ, բացասական դերակատարում չունենան, չարժեզրկեն նաև իրենց հերոսական անցյալը։

-Նախորդ ռեժիմի իրավաքաղաքական գնահատականի ուշացումը հանգեցնում է այդպիսի անհեթեթ հարցադրումների։ Նախ պետք է տրվի նախորդ ռեժիմի գնահատականը, որից հետո էլ իրականացվի լյուստրացիա բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք ունեն տնտեսական, գործակալական կամ այլ տիպի խնդիրներ։ Իսկ դրանից հետո այդ մարդիկ չեն կարող զբաղեցնել պետական պաշտոններ։ Ինչ վերաբերում է մյուսներին, անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից, բոլորն էլ իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ։ Եթե մենք խոսում ենք որոշ մարդկանց՝ քաղաքականության մեջ չլինելու մասին, ապա դա պետք է հիմնված լինի նախորդ ռեժիմի լյուստրացիոն գործընթացներից հետո տրված եզրակացության վրա։

-Հայտարարվեց անցումային արդարադատության, վեթինգի մասին։ Հիմա պայքարն ընթանում է Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ։ Գործընթացները Ձեզ գոհացնո՞ւմ են։

-Ես կրկնեմ՝ անցումային արդարադատությունն ունի որոշակի տրամաբանություն։ Դա կապված է այն բանի հետ, որ երբ ավտորիտար ռեժիմից անցում է կատարվում դեպի ժողովրդավարություն, մեկ օրում չի ծնվում ժողովրդավարական համակարգ։ Լինում է անցումային ժողովրդավարության փուլ։ Մոտ երեսուն երկիր անցել են այդ փուլով։ Իսկ անցումային ժողովրդավարության փուլում գտնվող երկրներն ունեն որոշակի փորձ, այդ փորձի կիրառումը պետք է Հայաստանում իրականացվի համակարգային ձևով, ինչն ուշանում է։

-Ռոբերտ Քոչարյանն էլ այսօր փորձեր է անում իր շուրջը համախմբելու հասարակության որոշակի շերտի, նախաձեռնել է ստորագրահավաք, կհաջողվի՞ նրան պառակտել հասարակությանը։

-Անցումային արդարադատության համակարգային կիրառման ուշացումը բնականաբար ստեղծել է մի իրավիճակ, երբ ռևանշի ձգտող ուժերը փորձում են համախմբվել։ Եվ, բնականաբար, նրանք ներկայացնում են որոշակի վտանգ։ Մենք այդ մասին բազմիցս արել ենք հայտարարություններ՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով, որ ամեն ինչ պետք է անել օր առաջ։ Եվ Վիտալի Բալասանյանի վերջին ելույթը հենց դրա վառ ապացույցն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում