Սաուդյան Արաբիա են ժամանել ԱՄՆ 3 հազար զինվորականներ՝ հաստատել է Թագավորության պաշտպանության նախարարությունը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով գերատեսչությանը:
Հավելյալ ուժերի ներառումը կայացել է Վաշինգտոն-Էր Ռիադ համագործակցության շրջանակներում:
Նշվում է, որ ԱՄՆ զինվորականները ժամանել են Սաուդյան Արաբիա տարածաշրջանային անվտանգությունը ապահովելու նպատակով և խոչընդոտելու համար «ցանկացած փորձ՝ ուղղված տարածաշրջանում կայունության և համաշխարհային տնտեսության խախտմանը»:
Ինչպես հայտնի է, այդ տարածաշրջանում ԱՄՆ զորքերի տեղակայումը պատասխան արձագանքն էր Saudi Aramco նավթային օբյեկտների վրա հարձակումներին: