Լուգանսկի, Դոնեցկի և Խարկովի մարզերում, որտեղ կիրակի օրվանից ռուսամետ ակտիվիստներն ակցիաներ են անցկացնում, իրավիճակը կկարգավորվի 48 ժամում: Համապատասխան հայտարարություն է արել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կառավարության նիստից առաջ՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ իրադարձությունների հնարավոր զարգացման երկու տարբերակ կա՝ բանակցային գործընթաց և ուժային միջամտություն:
Ավելի վաղ Ավակովը հայտարարել էր, որ Խարկովում կհեռացվի միլիցիոներների 1/3-ը՝ մարզում իրավիճակի կարգավորման շրջանակում:
Երկուշաբթի ռուսամետ ցուցարարները զավթել էին Խարկովի, Դոնեցկի և Լուգանսկի վարչական շենքերը: Դրանից հետո նրանք հայտարարել էին Խարկովի և Դոնեցկի «ժողովրդական հանրապետությունների» ստեղծման մասին:









































