Հանրաճանաչ բրազիլական «Կլոն» սերիալի աստղ Ջովաննա Անտոնելին փորձել է պլատինե շիկահերի կերպարը, և որոշ ժամանակ անց որոշել վերադարձնել իր մազերի մուգ գույնը, բայց թեթևակի բացացրել է շերտերը: Դերասանուհու երկրպագուները կարծում են, որ նոր սանրվածքը նրան նմանեցրել է Քեյթ Միդլթոնին՝ գրում է StarHit-ը:
Բացի այդ, 43-ամյա Անտոնելին սկսել է մազերը հարդարել գրեթե նույն կերպ, ինչ 37-ամյա Քեյթը: Երկուսն էլ, ըստ շատերի, ունեն որոշակի նմանություն. Բրազիլական հեռուստաշոուների աստղը և արքայական ընտանիքի ներկայացուցիչը կարող են պարծենալ նուրբ դիմագծերով, ուրվագծված այտերով և մեծ աչքերով։