Թուրքական բանակի և նրանց կողմից կռվող սիրիական ընդդիմության զինված խմբավորումները վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսում տեղակայված 20 բնակավայրերի վրա: Այս մասին հաղորդել է Al-Hadath-ը:
Հաղորդվում է, որ Թուրքիայի զինված ուժերը և սիրիական ընդդիմության զինյալները փակել են Հալեպի նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Հասեկ և Քոբանի (Այն ալ-Արաբ) գավառական կենտրոնի միջև ընկած ճանապարհը: Բացի այդ, նրանց հաջողվել է գրավել Թել Թամեր, Այն-Իսա և Ռաքքա քաղաքներ տանող ճանապարհների խաչմերուկում գտնվող անցակետը:
Թուրքական ռազմաօդային ուժերն ու հրետանին ինտենսիվորեն հարվածում են սահմանամերձ Ռաս ալ-Այնին քաղաքին, որտեղ պաշտպանվում են քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մարտիկները, որոնք անդամագրված են «Դեմոկրատական Սիրիայի կոալիցիային»:
مشاهد للتعزيزات العسكرية التركية والفصائل الموالية لها في #سوريا pic.twitter.com/KIRRwinAUw
— ا لـ حـ ـد ث (@AlHadath) October 12, 2019