Ամերիկացի դերասանուհի Ջեյմի Ֆոնդան ձերբակալվել է Վաշինգտոնում՝ կլիմայի փոփոխության մասին հանրահավաքի ժամանակ, հաղորդում է The Hollywood Reporter-ը։
Նշվում է, որ ոստիկանները Կապիտոլիումի մոտ 16 ցուցարարի են ձերբակալել, որոնք մանսակցել են կլիմայի հետ կապված ապօրինի բողոքի ցույցին։
Ֆոնդան մասնակցել է հանրահավաքին Oil Change International խմբի հետ։
Իր կայքում դերասանուհին հայտարարել է, որ ամեն ուրբաթ կմասնակցի ակցիային՝ «ոգեշնչված անհավանական շարժմամբ, որը ստեղծել է մեր երիտասարդությունը»։