ՄԱԿ-ը բախվել է կանխիկ գումարի հետ կաօված ամենախոշոր ճգնաժամին վերջին տասը տարվա ընթացքում՝ կազմակերպության բյուջե պետությունների վճարումներ չկատարելու պատճառով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարգադրել է արտակարգ միջոցներ ձեռնարկել։ Այսպես, հոկտեմբերի 14-ից գլխավոր գրասենյակում կսահմանափակեն էլեկտրաէներգիայի ծախսը, կկրճատեն ճաշարանների աշխատանքի ժամանակը, կանջատեն որոշ շարժասանդուղքներ, կխնայեն թարգմանությունների և անվտանգության միջոցների հաշվին։
Ռազմավարության, քաղաքականության և կառավարման ոլորտում վերահսկողության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Քեթրին Փոլարդը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ «իրավիճակը կանխիկության ամենածանր ճգնաժամն է, որի հետ բախվել է ՄԱԿ-ը վերջին տասը տարվա ընթացքում»։