Չինաստանում այս տարվա երկրորդ եռամսյակում համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ) կրկին լուրջ աճ է արձանագրել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Չինական կառավարության կողմից հրապարակված թվերից պարզ է դառնում, որ 2011 թ. երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 9.5%-ով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճի ցուցանիշը կազմել էր 9.7%: Սակայն մտահոգիչ են նաև գնաճի տեմպերը: 2011 թ. հունիս ամսին գներն աճել են 6.4%-ով, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել Չինաստանի ղեկավարությունում, քանի որ սա ամենամեծ գնաճն է վերջին 3 տարիների ընթացքում:









































