Լոնդոնի «Չելսի»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գերազանցել է Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը:
«Պարի Սեն-Ժերմեն»-ի նկատմամբ տարած հաղթանակը լոնդոնյան ակումբին հնարավորություն տվեց մասնակցելու Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում: Մոուրինյոյի համար այն կլինի ութերորդ կիսաեզրափակիչը` մարզչական ողջ կարիերայի ընթացքում:
Այդպիսով պորտուգալացին գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին, ով իր ակտիվում գրանցել մրցաշարի 7 կիսաեզրափակիչ:





































