Friday, 19 04 2024
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով

Արման Բաբաջանյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ և հանդես եկել ընդարձակ ելույթով

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով այս օրերին գտնվում է Լոս Անջելես քաղաքում՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ինչպես տեղեկացրել էի՝ այսօր հանդիպել եմ Լոս Անջելեսի հայ համայնքի հետ և հանդես եմ եկել ընդարձակ ելույթով, որից հետո պատասխանել եմ ամերիկահայերին հուզող բազմաթիվ հարցերի։
Ստորև ելույթը՝ ամբողջությամբ։

Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ,

Անչափ ուրախ եմ ձեզ հանդիպելու, ձեզ հետ շփվելու այս բացառիկ հնարավարության համար: Ինքս տևական ժամանակ ապրել եմ ԱՄՆ-ում, սեփական մաշկի վրա զգացել եմ ինչ ասել է լինել սփյուռքահայ: Ես մեկն եմ եղել ձեզանից, ով տարիներ առաջ որոշում է կայացրել վերադառնալ հայրենիք, փոխել կյանքի ընթացքն ու այն պայմանավորել Հայաստանով: Լինեմ անկեղծ՝ այդ որոշմանս համար վայրկյան իսկ չեմ զղջացել, թեև հայրենիքում կյանքիս այդ ընթացքն անցել է բազմաթիվ դժվարություններով, զոհողություններով, բանտարկությամբ ու սպառնալիքներով: Դա արդեն, բարեբախտաբար անցյալ է, պատմություն, որի շնորհիվ նաև կերտվեց այն Հայաստանը, որում այլևս անկարելի են նման հոռի երևույթները, մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարումը, քաղաքական հետապնդումներն ու բանտարկությունները:

Համարում եմ, որ կյանքիս այդ տարիները իմ մասով նվիրել եմ մեր երազած Հայաստանի կերտմանը, նոր Հայաստանի արարմամնը, որի ականատեսն ենք մենք այսօր: Շատ ուրախ կլինեմ, եթե տարիներ հետո մենք այստեղ կրկին հանդիպենք ու լսենք հայրենիք վերադառնալու մասին տասնյակ, հարյուրավոր պատմություններ, որոնք կլինեն ոչ թե զրկանքների ու տառապանեքների, այլ հաջողության ու բարգավաճման պատմություններ: Ես վստահ եմ, որ մենք ականատես ենք լինելու այդ օրվան ու դա տեղի է ունենալու ոչ թե հեռավոր, այլ չափազանց տեսանելի ապագայում:

Հարգելի հայրենակիցներ,
Վստահ եմ դուք Հայաստանից եկած ցանկացած մեկից՝ պաշտոնյայից ու մտավարոկանից, գիտնականից ու քաղաքական գործչից շատ եք լսել, լսում և լսելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին ելույթներ ու ցանկություններ:

Ցավոք դրանք հաճախ լինում են լոկ պաթետիկ խոսեքեր, որոնք ոչ թե կոնկրետ գործողությունների ծրագրերի, այլ կենացների մակարդակ ունեն: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, սակայն, իրականում կարիք ունեն վերարժեվորման, վերաբեռնման ու այդ հիմքի վրա նոր գործնական լուծումների որոնման: Կարծում եմ մենք այդ վերափումը պետք է սկսենք առաջին հերթին մեր մտածողությունից, եթե կուզեք լեզվամտածող
ությունից:

Ավանդաբար մենք ասում ենք Հայստան-Սփյուռք հարաբերություններ: Կարծում եմ այլևս ժամանակն է խոսելու նաև Սփյուռք-Հայաստան հարաբերությունների մասին: Սա լոկ բառերի մեխանիկական փոփոխություն չէ, այլ մեր հարաբերությունների փրիլիսփոայության, գաղափարաբանության փոփոխություն և վերանայում, որովհետև երբ խոսում ենք Հայստան-Սփյուռք հարաբերությունների մասին մենք ենթագիտակցորեն նկատի ենք առնում այն իրողությունը, որ Սփյուռքը պետք է աջակցի Հայաստանին, որ Հայաստանը պետք է հանդես գա սոսկ շահառուի դերում: Լայն իմաստով այս բանաձևն է դրված եղել սփյուռքի հետ հարաբերություններում արդեն շուրջ երեսուն տարի: Սակայն եթե անկախության առաջին տարիներին ու պատերազմի, ապա հետպատերազմական շրջանում այդ բանաձևն արադրացված էր, ապա այսօր եկել է այն վերանայելու, այն փոփոխության ենթարկելու ժամանակը:

Հետևաբար մենք արդեն պետք է խոսենք ոչ միայն Հայաստան-Սփյուռք, այլ նաև ու գուցե առաջին հերթին Սփյուռք-Հայաստան հարաբերությունների մասին՝ նկատի առնելով այն իրողությունը, որ հետայսու Սփյուռքը պետք է հանդես գա ոչ միայն հայրենիքին աջակցողի, այլ հայրենիքի հետ հարաբերություններում շահառուի դերում: Սա կրկնում եմ, առաջին հերթին մտածողության, փիլիսոփայության փոփոխություն է, որի հիման վրա մենք պետք է կառուցենք հայրենիքի հետ Սփյուռքի հարաբերությունների նոր մոդելն ու նոր ձևաչափը: Որովհետև մեր բոլորի նպատակն է ունենալ այնպիսի հայրնեիք, այնպիսի պետություն, որը ոչ թե մշտապես իր որդիների աջակցության կարիքը կունենա, այլ հակառակը՝ ինքը կդառնա աջակիցն ու պաշտպանը իր որդիների, աշխարհում սփռված հայերի համար անհատապես և Սյուռքի համար՝ որպես հավաքականություն:

Հավատացեք սա պատրանք ու երևակայություն չէ, հավատացեք, որ մենք արդեն այդպիսի պետություն ունենալու ճանապարհին ենք, որում, ոչ թե սոսկ ցանկալի, այլ արդեն պարտադիր է ձեր գործուն աջակցությունը, սակայն արդեն ոչ միայն որպես օգնողի, այլ հատկապես որպես շահառուի կարգավիճակով: Այս փոփոխությունը ենթադրում է Սփյուռքի հետ հարաբերությունների նոր ռազմավարություններ ու նոր ծրագրեր, նոր տեսլականներ ու նոր հայեցակարգեր, որոնք արդեն գործնական քաղաքականության տիրույթում են: Կհաջողի՞ նոր Հայաստանի նոր իշխանությունն այդ հարցում, ցույց կտա ժամանակը: Ակնհայտ է սակայն, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով դրա համար լայն հնարավարություններ են ստեղծվել և այդ հնրավարությունները գործնականում իրացնելու համար անելիք ունենք բոլորս:
Հարգելի հայրենակիցներ,
Համահայկականության գաղափարը, որի մասին վերջին շրջանում շատ է խոսվում, իրականության մեջ ոչ միայն սոսկ գաղափար է, այլ հզոր գործիք, միջոց մեր հայրենիքը կայացնելու, ամրացնելու ու հզորացնելու համար: Համահայկականությունը լայն հասկացություն լինելով հանդերձ իրականում անհատական կատեգորիա է, որն անթեղված է յուրաքանչյուր հայի մեջ, մեզանից ամեն մեկի հոգում ու սրտում: Մեր խնդիրն է ահա այդ հուզական, զգայական հոգեվիճակը գործնական քայլերի վերածելու ճանապրահներ ու գործիքներ գտնել:

Ընհանրապես, Սփյուռք ասելով մենք ենթագիտակցորեն հասկանում ենք մեծ հավաքականություն, ինչն իհարկե այդպես է:

Սակայն պետք է արձանագրենք նաև ու առաջին հերթին, որ Սփյուռքը, ահա այդ մեծ ու ընգրկուն Սփյուռքը նախ և առաջ անհատներից բաղկացած հավաքականություն է: Անհատներ, որոնիցից յուրաքանչյուրն աշխարհի տարբեր երկրներում հեռավոր կամ մոտիկ անցյալում հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, կրելով անասելի զրկանքներ կարողացել կայանալ անհատապես՝ այդ կայացմամբ իր ներդրումն ունենալով Սփյուռքի՝ որպես հավաքականության ու ամբողջության կայացման գործում: Այսինքն՝ Սփյուռքի հետ հարաբերություններում մենք պետք է առաջնորդվենք ոչ միայն ու գուցե ոչ այնքան Հայաստան-աշխարհասփյուռ հայություն ձևաչափով, որքան Հայաստան-առանձին վերցրած հայ ֆորմատով: Դա իհարկե հեշտ չէ, պահանջում է գործնական իրականացման բազմաթիվ մեխանիզմներ, սակայն կարևորը նախ և առաջ այդ գիտակցության արմատավորումն է մեր մտածողության մեջ, որը հնարավորություն կտա Սփյուռքի հետ հարաբերություններում ներդրնել բոլորիս քաջ հայտնի ցանցային մոդելը: Այո, հենց այդ ցանցային ձևաչափն է համահայկականության ամենամեծ հզորությունն ու ներուժը: Եվ եթե մենք որպես պետություն կարողանանք ստեղծել պայմաններ, որպեսզի Սյուռքի յուրաքանչյուր ներկայացուցիչ զգա ու տեսնի իր դերը և օգտակարությունը հայրենիքի հետ հարաբերությունում, մենք, այո, կկարողնանաք առավալագույն չափով օգտագործել Սյուռքի ներուժը:
Հարգելի հայրնեկաիցներ,

Դուք ակտիվ մասնակցություն եք ունեցել 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը: Ձեզանից ոմանք մասնակցել են ֆիզկապես, որոշները հեռվից, սակայն Սյուռքը որպես հավաքականություն, իր ակտիվ դերակատարումն է ունեցել այդ փոփոխություններով: Հետևաբար կարող ենք արձանագրել, որ թավշյա հեղափոխությունը եղել է ու կա համահայական գործընթաց ու գործողություն: Ահա այդ նույն տրամաբանությամբ դուք կարող եք, և թույլ տվեք ասել, պարտավոր եք մասնակիցը լինել նաև թավշա հեղափոխությամբ զարգացման նոր ուղու վրա դրված պետության կայացմանն ու հզորացմանը: Դա պետք է լինի ու կլինի այնպիսի պետություն, այնպիսի հայրնեիք, որին Սյուռքը ոչ միայն պետք է ինչ-որ բան տա, այլ որից Սփյուռքը՝ որպես հավաքականություն ու սփյուռքահայերը՝ անհատապես կարող են ինչ-որ բան ստանալ: Մենք ձեզ հետ միասին կարող ենք ու պարտավոր ենք կերտել այնպիսի հայրենիք, որը կլինի կյանքի համար երջանիկ վայր, որտեղ բնակավողներն այլևս ոչ միայն սփյուռքի հայրենակիցների օգնության կարիքը չեն ունենա, այլ իրենք կկարողնանա աջակցել իրենց աշխարհասփյուռ քույրերին ու եղբայրներին: Ահա այդպիսի հայրենիքի կերտմանն է հետայսու ուղղված բոլորիս ջանքն ու աշխատանքը, որի արդյունքում, ես հավատում եմ, ունենալու ենք կայացած, ամրացած ու հզորացած միասնական հայրենիք, որի անունն է Հայաստանի Հանրապետություն:

https://www.facebook.com/babajanyana/posts/2766444870052889?__xts__[0]=68.ARA1aV4zoD_k43XilOk6nItODPZ5eET8diXrPmWytVmUUz_L63-pIIrprJNPlIR9yegpNa-7Deaf0uk-VBAxmG5D–ukd07SwJzN553-mihdrcy5FyErzE_kKBZahtgVTnLfBVysb5GDQ1-UprQRN9Dua0JMFQ832thM9cnJ2U7gUBTsjz3dWYLJ8zhpSKrf7TIhbARwA02-AiIdzJTTG7U07isgsCejoinvoJPKHTscCFHsf8MWX95NVXTiLowfvsztVkhtCb3hfZaT20hln_wX22NyjS5-yHnEgXqw1bGi299CFPn8RzCkHuPYdK6keJoGic3Vrw8XS-xGNKq7kpLlCMNM&__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում