Միացյալ Նահանգներում զգացվել է ձմռատ շունչը։ Կոլորադո նահանգում բարձրացած ձնաբուքի պատճառով տեղի օդանավակայանում կասեցվել է ավելի քան 100 չվերթ՝ տեղեկացնում է segodnya.ua-ը։
Բացի այդ, վատ եղանակի պատճառով ոստիկանությունը դիմել է տեղացիներին կոչ անելով վերջիններիս զերծ մնալ մեքենայով երթևեկությունից, քանի որ ճանապարհային տեսանելիությունը հասել է գրեթե զրոյի։ Նշվում է, որ միայն մի քանի օրվա ընթացքում մոտ 200 ավտովթար է եղել։









































