Wednesday, 01 07 2026
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Անարդարության խնդիրը ֆունդամենտալ լուծում է ստանալու․ Անդրանիկ Քոչարյան
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Դառը փորձ ունենք․ կեղծ թղթերի հիման վրա պարտադիր զինծառայությունից ազատվողները զգալի թիվ են կազմում
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը

Մեկ տարվա ընթացքում Հայաստանը հսկայական քայլ է արել ՏՏ ոլորտում․ Wakie համահիմնադիր

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին, որը կայացավ Երևանում, մասնակցեցին ավելի քան 70 երկրներից ժամանած 2500 մասնակիցներ, ՏՏ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվավոր հյուրեր՝ ի դեմս հայազգի Քիմ Քարդաշյանի և Ալեքսիս Օհանյանի: Ինչպես կարող է Հայաստանն օգտագործել այս հնարավորությունը ՏՏ համաշխարհային ոլորտում լավագույնս ներկայանալու համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Wakie հավելվածի հիմնադիր Թաթուլ Աջամյանը նշեց. «Մենք փորձում ենք լուծել այն խնդիրը, որ Հայաստանը հայտնվի համաշխարհային IT քարտեզի վրա: Դրա համար մենք պետք է ավելի հաճախ միջոցառումներ կազմակերպենք, փիար անենք, WCIT 2019-ը լավ օրինակ է, էֆեկտները հետո կտեսնենք: Մեր երկրի ինժեներական պոտենցիալը շատ մեծ է, բայց մեր մասին աշխարհում շատ քիչ բան գիտեն»:

«Մեկ տարվա ընթացքում Հայաստանը հսկայական քայլեր է արել ՏՏ ոլորտում,- նշեց մեր զրուցակիցը: -Շատ մեծ է մեր պոտենցիալը, բայց ոչ ոք չի կարող ասել, թե այն որքանով կօգտագործենք: Հայաստանում ՏՏ ոլորտը ապակենտրոնացված է, եթե անգամ սահմանները փակվեն, մենք կարող ենք մեր բիզնեսն անել, մարզերում պետք է ավելի շատ ՏՏ ընկերություններ բացվեն»:

Մեր զրուցակիցը նկատեց, որ աշխարհի ոչ մի երկրում ՏՏ ոլորտում ներգրավված չեն այնքան աղջիկներ, որքան Հայաստանում: Նրա հավաստմամբ՝ աղջիկների ներգրավվածությունը աշխարհում առավելագույնը 9 տոկոս է կազմում, իսկ Հայաստանում 30, նույնիսկ կան ընկերություններ, որտեղ 50 տոկոս են կազմում:
Թաթուլ Աջամյանի խոսքով՝ Հայաստանում ՏՏ ոլորտի խնդիրներից է մասնագետների պակասը, այս պահին 2500 թափուր տեղ կա, որոնք փորձ է արվում լրացնել արտերկրից հրավիրված մասնագետներով:

«Այսօր եկել է հենց այն օրը, երբ մարդիկ սիրահարվում են արհեստական բանականությանը»,- նշեց մեր զրուցակիցը:- Մենակության խնդիրը լուրջ խնդիր է, նախկինում մարդը միայնակ չէր կարող ապրել, սոցիալական արարած է, հիմա սոցիալական կապերի իլյուզիաներ ենք ստեղծել, բայց դա, իհարկե, չի փոխարինում իրական շփման ընթացքում ստացած էմոցիաներին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում