Լիբանանի նորանշանակ վարչապետ Թամամ Սալամը խոստացել է, որ իր կառավարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր արդյունավետ միջոցառումները՝ «Հըզբոլլահ» շիայական արմատական խմբավորումը զինաթափելու համար:
Al Arabiya հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում Սալամը մասնավորապես ասել է. «Դա անմիտ է, որ զինված աշխարհազորը գործում է ինքնիշխան երկրում՝ դիմակայության կարգախոսների ներքո»:









































