Եվրամիությունը կստեղծի խումբ, որի խնդիրը կլինի Ուկրաինային օգնություն ցուցաբերելը տնտեսական և քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիների որոնման գործում:
Reuters գործակալությունը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի, հայտնում է, որ խմբի կազմում կներառվեն մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր կզբաղվեն առաջնահերթ խնդիրների լուծման հնարավոր ուղիների մշակմամբ:
Հաղորդվում է, որ փորձագիտական խումբը կաշխատի ԵՄ ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի ղեկավարության ներքո:
Աշխատանքի մասին Ֆյուլեն կզեկուցի անմիջապես Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուին, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին:









































