Իրանը մտադիր է հրթիռների նոր տեսակներ ստեղծել: Այժմ օրակարգում է «արդեն ստեղծված զենքերի կատարելագործումը և զենքերի նոր տեսակների ստեղծումը, ինչը կարող է ավելացնել երկրի ռազմական հզորությունը»: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհգանին:
Դրա հետ կապված` նա հայտնել է, որ նոր հրթիռային համալիրների մշակումը «պետք է ավարտվի իրանական օրացույցով արդեն այս տարվա վերջին»:
Տեղի մամուլի կարծիքով` խոսքը մասնավորապես «օդ-երկիր», «երկիր-երկիր» հրթիռների և հրթիռային համալիրների մասին է, որոնք կմշակվեն ռազմական նավերի վրա տեղադրվելու համար:









































