Քիչ առաջ ավարտվեց Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Բորուսիա»-«Ռեալ պատասխան հանդիպումը:
Չնայած որ դորտմունցիները ամեն ինչ արեցին կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու համար, այնուամենայնիվ բախտը ժպտաց «արքայական» ակումբին: Առաջին խաղում գրանցված 3:0 հաշիվը բավարար էր «Ռեալ»-ին կիսաեզրափակչում հայտնվելու համար: Հանդիպման հաշիվը կարող էին բացել հենց մադրիդցիները: 17-րդ րոոպեին «Ռեալ»-ը 11-մետրոնաոցի իրավունք վաստակեց, բայց գնադկին մոտեցած Անխել Դի Մարիայի հարվածից հետո հիանալի գործեց դորտմունդցիների դարպասապահ Ռոման Վայդենֆելերը: 7 րոպե անց գործեց ֆուտոբլի «չգրված օրենք»-ը՝ «չես խփում դու, խփում են քեզ»: 24-րդ և 37-րդ րոպեին խփած գնդակներով աչիք ընկավ Մարկո Ռոյսը և ընդհանուր դիմակայության տարբերությունը հասցրեց 1-ի՝ 2:0: Այս հաշվով էլ թիմերը գնացին ընդմիջման: Իսկ երկրորդ խաղակեսում չնայած ստեղծած բազում հնարավրություններին՝ դորտումդցիներին այդպես էլ չհաջողվեց մեկ անգամ ևս գրավել «Ռեալ»-ի դարպասը:
Հայաստանի ազգային հավաքակնի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ մեկնարակային րոպեներից և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Նա բավական ակտիվ էր իր թիմի կազմում: Հանդիպման ընթացքում Մխիթարյանը ունեցավ երկու 100%-անոց գոլային հնարավություն: Առաջին խաղակեսում Մխիթարյանի հարվածից հետո գնդակը մի-փոքր շեղությամբ անցավ դարպաաձողի կողքով: Իսկ երկրորդ խաղակեսում մեն-մենակ մնալով Կասիլյասի դիմաց՝ Մխիթարյանը շրջանցեց նրան և հարվածեց, բայց գնդակը դիպավ դարպասաձողին:
Այսպիսով, Մադրիդի «Ռեալ»-ը, ընդհանուր դիմակայությունում հաղթելով 3:2 հաշվով, դուրս է գալիս կիսաեզրափակիչ փուլ և սպասում իր մրցակցին:
«Բորուսիա»-«Ռեալ»՝ 2:0
գոլերը 1:0 Ռոյս (24՛), 2:0 Ռոյս (37՛)









































