Sunday, 12 07 2026
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է

Պետք չի «լավ տղա» խաղալ. լեզուն հո տված չի նրա համար, որ ինչ ուզում է՝ բլբլա. Արկադի Կարապետյանը՝ Վիտալի Բալասանյանին

«Վիտալի Բալասանյան երևույթները միասնության գաղափարին չեն նպաստում, լավ տղա են խաղում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին աղմկահարույց հարցազրույցը, որում նա ֆիզիկական ոչնչացման սպառնալիք է հնչեցնում ՀՀ վարչապետի, նոր իշխանությունների հասցեին՝ ասաց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։

Նա Վիտալի Բալասանյանին հորդորում է խոսելուց առաջ մտածել, լավ տղա չխաղալ. «Եթե ինքը ուզում է լավ բան անի հայրենիքի համար, ընդհանուր թե՛ Ղարաբաղի և թե՛ Հայաստանի համար, պետք է խոսելուց առաջ մտածի և միասնություն քարոզի: Սիրում են իրենց ազգային հերոս ներկայացնել, Ղարաբաղում հիմա 5 հազար տղա կա, որոնց կարելի է ազգային հերոսի կոչում շնորհել: Վիտալի Բալասանյան երևույթները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում միասնության գաղափարին չեն նպաստում, այլ հակառակը: Դրա համար այդ երևույթին ես շատ բացասաբար եմ վերաբերվում, պետք է պայքարել: Կասեի նաև, որ Վիտալի Բալասանյաններ կան թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: Իրենց կոչ եմ անում, որ լրջանան, «լավ տղա» չխաղան, լավ տղերք շատ ունենք: Ինչ է ուզում՝ ասելով, որ չի թողնելու էդ մարդիկ գան Ղարաբաղ. չեմ կարող ասել՝ ում աչքն է ուզում մտնել»,- նշեց նա:

Արկադի Կարապետյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում մտահոգիչ է նաև այն, որ Հայաստանի որոշ պաշտոնյաներ արձագանքում են։ Մեր զրուցակիցը սա ևս լուրջ պահվածք չի համարում: «Այս հարցերում պետք է շատ զգույշ լինել: Վիտալի Բալասանյանը ոչ իր նախաձեռնությամբ, ուրիշի ուղղորդմամբ սադրում է, նրանք էլ արձագանքում են, ժողովրդին են գցում կրակը: Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանին, ապա նրա մասին լավն էլ կարելի է ասել, բայց վատը՝ շատ ավելի: Օրինակ՝ մինչև հիմա Վիտալի Բալասանյանը չի հասկանում, որ ջոկատի հրամանատարը ջոկատապետ չէ, Վիտալի Բալասանյանի մոտ դա տղայական մտածելակերպի արդյունք է: Մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է իրավիճակը, իհարկե կան մարդիկ, որ թեթևսոլիկ բաների վրա տարվելու հատկություն ունեն, բայց իրեն ազգային գործիչ անվանողը պետք է լուրջ նայի իրավիճակին: Լեզուն հո տված չի նրա համար, որ ով ինչ ուզում է՝ բլբլա. պատասխանատվություն գիտակցող մարդիկ հազար անգամ մտածում են, նոր խոսում»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում