Աֆրիկայում մահացու Էբոլա համաճարակի զոհերի թիվն անցել է հարյուրից, վարակվածների թիվը հասել է 175-ի: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Գվինեայի առողջապահության նախարարությանը:
Աֆրիկայում այս հիվանդությունից ամենաշատը տուժել է Գվինեան: Այդ հիվանդությամբ վարակվել է 151 մարդ: Դրա պատճառով 98 մարդ է մահացել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` վարակի 21 դեպք է արձանագրվել նաև Լիբիայում` 10 մահացու դեպքով: Վարակի մի քանի դեպք էլ արձանագրվել է Մալիում:
Նշենք, որ այս հիվանդությունն առաջացնում է թուլություն, մկանային ցավեր, սրտխառնուք, երիկամների և լյարդի գործառույթների խախտում, ինչպես նաև ներքին և արտաքին արյունահոսություն:
Աֆրիկայում վարակի բնական կրողներ են համարվում չղջիկները:












































