Երեկ Կահիրեում հազարավոր եգիպտացիներ երթ էին կազմակերպել կառավարական շենքերի մոտով` պահանջելով ցրել Եգիպտոսի զինվորական խորհուրդը, որը ստանձնել է ժամանակավոր կառավարության պատասխանատվությունը: Այս պահանջը ներկայացվել է այն բանից հետո, երբ անցած ուրբաթ օրվանից կազմակերպված հանրահավաքը զինվորական ղեկավարությունը ցանկացել է ցրել: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Երեկ հայտնի է դարձել, որ փողոցում հավաքված բազմահազարանոց հանրահավաքին հաջողվել է հասնել Եգիպտոսի կառավարության ղեկավարի տեղակալ Յահյա Ալ-Գամալի հրաժարականին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Կառավարության ղեկավար Էսսամ Շարաֆի կողմից հրաժարականի լուրը հրապարակվել է Facebook-ում կառավարության էջում:







































